2016-ը ծանրաբեռնված կլինի. Կրթության նախարար
«2016-ը լինելու է ծանրաբեռնված տարի, իսկ տարվա վերջում, ակնկալում եմ, որ այն կլինի արդյունավետ»: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ ներկայացնելով 2016 թվականի գործունեությունը, գերակա խնդիրներն ու միջոցառումները:
Նախարարը նշեց, որ շարունակվելու են նախորդ տարի մեկնարկած ծրագրերն ու նախագծերը, միևնույն ժամանակ կլինեն նոր հնարավորություններ ու նոր աշխատանքներ:
Անդրադառնալով հանրակրթական ոլորտին՝ կրթության գերատեսչության ղեկավարը տեղեկացրեց, որ կշարունակվի նախադպրոցական կրթության ընդլայնման ծրագիրը. «Կբացվի ևս 30 նախակրթարան՝ 6 հազար երեխաների համար»:
Կընդլայնվի նաև ազգային երգ ու պար առարկան դասավանդող դպրոցների թիվը. «Մասնավորապես կփորձենք ամբողջությամբ փակել Շիրակի և Արմավիրի մարզերը, և առարկան ավելացնել Երևանի ևս հարյուր դպրոցներում»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ առարկան դասավանդող ուսուցիչների վերապատրաստման հարցով համագործակցում են Գագիկ Գինոսյանի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում