
Հայկ Կյուրեղյանը բժիշկների հսկողության տակ է. ԱՆ ՔԿՎ
Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը շարունակում է հացադուլը, իսկ հունվարի 18-ից` նաև ջրադուլը: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացնում են ԱՆ Քրեակատարողական հիմնարկների վարչության մամլո ծառայությունից:
Կյուրեղյանը հացադուլի մեջ էր հունվարի 14-ից:
Ծառայությունից տեղեկացնում են, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում Հայկ Կյուրեղյանը գտնվում է բժիշկների հսկողության տակ և նրա առողջական վիճակը նորմալ է:
Ազատազրկումից հետո սա Կյուրեղյանի հերթական հացադուլն է, վերջին անգամ նա 25 օր հացադուլի մեջ լինելուց հետո այն դադարեցրել էր դեկտեմբերի 14-ին: Հայկի հայրը` Արտակ Կյուրեղյանը բաց նամակ էր տարածել, որտեղ նշել էր, որ որդին հյուծված է:
Հարակից հրապարակումներ`
- Հայկ Կյուրեղյանը դադարեցրել է հացադուլը
- Հայկ Կյուրեղյանը ծայրահեղ հյուծված վիճակում է. Հայրը ահազանգ է հնչեցնում