Այս տարի մեկնարկելու է ոչ ֆորմալ կրթության ճանաչման պիլոտային ծրագիրը
Մասնագիտական կրթության ոլորտում շարունակվելու են եվրոպական աջակցությամբ իրականացվող ծրագրերը՝ կրթության բովանդակության, ինչպես նաև ենթակառուցվածքների բարելավման՝ մասնավորապես գյուղատնտեսութնա ոլորտում: Լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց կրթության գերատեսչության ղեկավար Արմեն Աշոտյանը:
«Այս տարի մեկնարկելու է ոչ ֆորմալ կրթության ճանաչման պիլոտային ծրագիրը՝ երեք մասնագիտություններով, խոհարարություն, ՏՏ ոլորտ և գյուղատնտեսություն»,-տեղեկացրեց նախարարը:
Բարձրագույն կրթության ոլորտում նա առանձնացրեց բարձրագույն և հետբուհական կրթության նոր օրենքի մշակման քայլերը, օրենքի նախագիծը պատրաստ է:
«Շարունակվելու է ազգային հավատարմագրման գործընթացը: Հույս ունեմ, որ այս տարի կլինի եվրոպական հավատարմագիր ունեցող գոնե մեկ բուհ»,-ասաց Աշոտյանը:
Նախարարն անդրադարձավ նաև այս տարի Ֆրանսիայում անցկացվող Բոլոնիայի քարտուղարության համաժողովին և տեղեկացրեց, որ մեր երկրին առաջարկվել է Ֆրանսիական քարտուղարության մեջ ունենալ մասնակցություն. «Հայաստանը նորից ներկայացված կլինի այդ կարևորագույն գործողություների մեջ՝ որպես որոշումներ մշակող երկիր»:
Արմեն Աշոտյանը ավելացրեց նաև, որ Հայաստանն արդեն «Հորիզոն 2020»-ի լիիրավ անդամ երկիր է և այս տարվանից սկսած Հայաստանի գիտնականները լիարժեք կմասնակցեն այս ծրագրին:
Հարակից հրապարակումներ`
- Կրթության նախարարը դեռևս պաշտոնապես աշխատանքի չի վերադարձել
- 2016-ը ծանրաբեռնված կլինի. Կրթության նախարար
- Գարնանային արձակուրդներ չեն լինի. Աշոտյան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում