Ս. Սարգսի տոնին կխրախուսվեն սահմանին կանգնած զինվորները. Տեր Եսայի քահանա Արթենյան
Ս. Սարգսի տոնը կարևոր և առանձնահատուկ է նրանով, որ ընդգծվում է զոհաբերվող սիրո խորհուրհը, որ մարդուն իր փրկության ճանապարհին անհրաժեշտ է: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱՀԹ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ շեշտելով՝ աստվածային սիրով պետք է ապրել, խոսել և անընդհատ բացահայտենք դա:
Նշենք, որ այս տարի Ս. Սարգսի տոնը նշվելու է հունվարի 23-ին:
Անդրադառնալով տոնին սպասվող միջոցառումներին՝ Տեր Եսայի քահանա Արթենյանը նշեց, որ եղեկեղացական ծիսակարգից և պատարագներից բացի, օրը նշանավորվում է տարբեր միջոցառումներով:
«Փորձ է արվում, որ այս տոնը դառնա յուրաքանչյուր հայի սեփականը և հնարավորություն է տրվում վերաարժեվորելու քրիստոնեական արժեքները: Բազմաթիվ ավանդույթներ ձևավորվեցին այս 11 տարիների ընթացքում, ինչն էլ նշանակում է, որ ժողովուրդն ընդունեց և սիրեց այս տոնը»,-նկատեց ԱՀԹ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատարը:
Ս. Սարգսի տոնն այս տարի նշանավորվում է ևս մեկ միջոցառմամբ, որի շնորհիվ կխրախուսվեն սահմանին կանգնած զինվորները:
«ԱՀԹ կողմից, ըստ պաշտպանության ներկայացրած ցուցակի, կպարգևատրվեն սահամանում ծառայող մի խումբ զինծառայողներ, որոնք իրենց լավագույնս են դրսևորել սահմանը պաշտպանելու գործում»,-ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը:
Ինչ վերաբերում է աղաբլիթին, նա խորհուրդ տվեց այն չկապել գուշակությունների հետ. «Եկեղեցին ոչ խրախուսում, ոչ էլ արգելում է աղաբլիթը, եթե ժողովուրդը ցանկանում է, թող դա պահի որպես ավանդույթ, բայց գուշակությունների հետ չկապի»:
Դիտարկմանը, թե Ս. Սարգսի տոնը հակադրվում է Ս. Վալենտինի տոնին՝ ԱՀԹ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատարն ասաց. «Հակադրելու խնդիր չունենք, անիմաստ է անգամ այդ հակադրությունը տեսնելը»:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին