«Խոզի գրիպը» տարածում է գտնում նաև դատապարտյալների շրջանում. ՀԺ
Ըստ «Հայկական ժամանակ»-ին հասած լուրերի՝ H1N1 վարակը տարածում է գտնում նաև դատապարտյալների շրջանում: Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հետ կապերի բաժնից թերթին հայտնել են, որ վարակված է 1 կալանավոր:
«Ավելի ուշ պարզեցինք, որ հիվանդանոց տեղափոխվածը Գոռ Առաքելյանն է՝ պատգամավոր Յուվեցի Կարոյի փեսան, որը պատիժը կրում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Նա տեղափոխվել է «Էրեբունի» բ/կ, բուժում է ստանում առանձին՝ բարձրակարգ հիվանդասենյակում: Նրա մոտ ախտորոշվել է նաև թոքաբորբ: Հիշեցնենք, որ Գոռ Առաքելյանը Վերնիսաժի կրակոցների գործով դատապարտվել է 6.5 տարվա ազատազրկման»,-գրում է թերթը: