Թատերական, կերպարվեստի, հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառներում 2015 թ. պետական մրցանակի դափնեկիրներ չկան
Կերպարվեստի, թատերական արվեստի, հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառներում Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական մրցանակի դափնեկիրներ չկան:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 2015 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրով շնորհվել են ՀՀ 2015 թ. պետական մրցանակներ, որոնց հանձնման արարողությունը կայացավ այսօր նախագահի նստավայրում:
Կերպարվեստի ոլորտի հանձնախմբի անդամ, ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն ասաց, որ հանձնախումբը ստացել են 5 հեղինակի աշխատանք, քվեարկության արդյունքում հեղինակներից որևէ մեկը չի հավաքել անհրաժեշտ քանակությամբ ձայն, հետևաբար՝ հանձնախումբը որոշեց այս տարի որևէ մեկին չներկայացնել պետական մրցանակի:
Թատերավեստի ոլորտի հանձնախմբի նախագահ Անելա Գրիգորյանն ասաց, որ այս անգամ ևս թատերական արվեստի հանձնախումբն աշախատել է անարդյունք. «Ի տարբերություն նախորդ մրցանակաբաշխություն, այս տարի ներկայացած էր մեկ գործ՝ Համազգային թատրոնի «Համլետ» բեմադրությունը, առաջադրված թեկնածուներն էին՝ բեմադրիչ Վիգեն Չալդրանյանը, գլխավոր դերակատար Վարդան Մկրտչյանը: Հանձնախմբի ինն անդամից ութը մասնակցել է փակ, գաղտնի քվեարկությանը, ստացվել է հետևյալ պատկերը՝ 2 կողմ, 4 դեմ, 1 անվավեր, 1 ձեռնապահ: Ըստ էության՝ չունեցանք որևէ արդյունք»:
Հումանիտար և հասարաական գիտությունների բնագավառի հանձնախմբի նախագահ Յուրի Սուվարյանն ասաց, որ հանձնախումբը ստացել է 4 աշխատանք՝ իրավագիտության, երաժշտագիտության, քաղաքագիտության, պատմագիտության գծով:
«Հանձնախումբն ուսումնասիրել է աշխատանքները, երաժշտագիտության գծով աշխատանքն ուղարկվել է լրացուցիչ փորձաքննության, քանի որ հանձնախմբում չունենք երաժշտագետ:
Հանգամանալից ուսումնասիրելուց հետո և առաջնորդվելով այն սկզբունքով, որ պետական մրցանակը մեր երկրի բարձրագույն մրցանակն է մշակույթի և գիտության բնագավառներում, փակ, գաղտնի քվերակության արդյունքում ներկայացաված աշխատանքներից ոչ մեկը բավական քանակի ձայն չստացան: Հանձնախումբը որևէ աշխատանք չի ներկայացրել պետական մրցանակի»,- ասաց Յ.Սուվարյանը:
Հայրենական գրականության և արվեստի, ճարտարապետության և քաղաքաշինության, ճշգրիտ և բնական, հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառներում լավագույն ստեղծագործությունները, հայտնագործությունները (գյուտերը) և աշխատանքները գնահատելու, ինչպես նաև հեղինակներին խրախուսելու նպատակով հիմնվել են Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ` գրականության և արվեստի բնագավառում` բարձրարժեք ստեղծագործությունների համար, ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում` լավագույն աշխատանքների (ինքնատիպ նախագծեր և Հայաստանի Հանրապետության տարածքում ավարտված շինություններ կամ համալիրներ) համար, ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառում` նշանակալի, ակնառու հայտնագործությունների (գյուտերի) համար, որոնց արդյունքներն էապես հարստացրել են հայրենական ու միջազգային գիտությունը և էական ազդեցություն ունեցել գիտատեխնիկական առաջընթացի վրա, հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառում` արժեքավոր աշխատանքների համար:
Որպես մրցանակ շնորհվում են` մրցանակի դափնեկրի վկայագիր, կրծքանշան և դրամական պարգև` 5 000 000 (հինգ միլիոն) դրամի չափով:
Հայաստանի Հանրապետության պետական մրցանակները շնորհվում են լավագույն ստեղծագործությունների, հայտնագործությունների (գյուտերի) և աշխատանքների հեղինակներին: Մրցանակը շնորհվում է երկու տարին մեկ անգամ: Մրցանակների շնորհման մասին հանձնախմբերի առաջարկությունների հիման վրա մրցանակները շնորհում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` համապատասխան հրամանագրով:
Մրցանակը ստեղծագործության, հայտնագործության, (գյուտի) և աշխատանքի համահեղինակների շնորհվելու դեպքում մրցանակի մաս կազմող դրամական պարգևը հավասար բաշխվում է համահեղինակների միջև, յուրաքանչյուրին հանձնվում է նաև կրծքանշան և վկայագիր:
Հարակից հրապարակումներ`
- Մենք պարտավորություն ունենք բարձրաձայն ասելու, թե ինչն է մեզ համար արժեք և ինչը՝ ոչ. ՀՀ նախագահ
- Նախագահի նստավայրում կայացել է ՀՀ 2015թ. պետական մրցանակների հանձնման արարողությունը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան