Մշակույթ 13:03 21/01/2016 Հայաստան

«Ինչո՞վ է Օպերան ավելի կարևոր, քան Փակ շուկան»

«Արամի 30 հասցեում քանդված շենքի փոխարեն որևէ նոր շենք չի կառուցվելու: Այն լինելու է մայթ, որի տակով անցնելու են կոմունիկացիաներ: Մենք այդ հատվածը լայնացնում ենք այնքան, որ Հյուսիսային պողոտան թեքվելով, շեղվելով հասնի Հանրապետության հրապարակ: Արամի 30-ի հարևանությամբ գտնվող երկու շենքը՝ Աբովյանի փողոցի վրա, նույնպես ապամոնտաժվելու են: Դրանք երբեք չեն կարող մնալ Երևանի կենտրոնում», - «Ինչու՞ ապամոնտաժվեց Արամի 30 հասցեի շենքը. պարզաբանումներ և դիտարկումներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց  Արամի 30 հասցեի ետնամասում կառուցապատվող շինության նախագծի հեղինակ Աշոտ Ալեքսանյանը:

Նա նշեց, որ Արամի փողոցը գտնվում է Ազգային պատկերասրահի թիկունքում, բավականին նեղ փողոց է, թանգարանի կողմից ունի անհարմար մայթ, որից չեն կարողանում օգտվել ծերերն ու հաշմանդամություն ունեցող մարդիկ: Բացի այդ, ըստ ճարտարապետի, հրապարակի հատվածում  մեքենաները շատ են, այն թեթևացնելու համար պետք է շրջանցել, խնդրի լուծման միակ լավագույն տարբերակը Արամի փողոցը լայնացնելն է, նաև այնպիսի մայթ ստեղծելը, որից կարողանան բոլորն օգտվել: Ա.Ալեքսանյանն ասաց, որ Արամի այդ հատվածում հինգ դեֆորմացված ծառ կա, որոնք պետք է հանվեն, այդ հատվածը պետք է  խիտ կանաչապատված լինի, պետք է նոր ծառեր տնկվեն:  Տարածքի բարեկարգման աշխատանքները, ըստ նրա, կտևեն առնվազն երկու տարի:

Նա նշեց, որ Արամի 30 հասցեում պատմական հուշարձան չկա: 

«Արամի 30 հասցեում գտնվող տունը հուշարձան չի եղել, չի կարող համարվել հուշարձան: Այն քայլերը, որոնք արվում են Երևանի քաղաքապետարանի  որոշմամբ, քաղաքաշինական լուրջ խնդիրներ են լուծելու: Ես կողմնակից եմ մեր պատմական շենքերը պահպանելուն: Մենք  շատ մեծ վնաս ենք տվել Երևանին, սթափվել ենք բավականին ուշ»,- ասաց Ա.Ալեքսանյանը:

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք նախագծի իրականացմանը խանգարում է Ազգային պատկերասրահի շենքը և արդյո՞ք այն քանդվելու է, նա ասաց, որ որոշողն ինքը չէ, բայց այդ շենքը միանշանակ չպետք է քանդվի:

Քննարկմանը ներկա «ԱՐԽկոոպ» ճարտարապետական ավեստանոցի ճարտարապետ Արսեն Կարապետյանի խոսքով, Հայաստանում այսօր քաղաքաշինությունը չի համապատասխանում արդի հասարակության, պետության պահանջներին, բնորոշ է միապետական, տոտալիտար համակարգին:

«Շատ ենք հետ ընկել: Ժամանակակից զարգացած երկրներում պահպանել-չպահպանելու շուրջ  բանավեճը վերջացել է:  Քաղաքաշինությունը պետք է միջավայրային լինի: Ամբողջ աշխարհում ընդունված է, որ պետք է լինի կարծիքների, գաղափարների բախում,  բանավեճի արդյունքում գտնում են օպտիմալ լուծումներ: Իսկ մեզ մոտ պատվիրվում է, ընդամենը մի տարբերակ է ներկայացվում: Չեմ գնահատում՝ լավն է, թե ոչ այդ տարբերակը: Որտե՞ղ է եղել գաղափարների բանավեճը, հասարակության ընդգրկվածությունն այսպիսի կարևորագույն հարցերում: Բացակայում է մեզ մոտ»,- ասաց Ա.Կարապետյանը: 

Խոսելով Արամի 30 հասցում գտնվող շենքի՝ հուշարձան էր, թե ոչ հարցի մասին, ճարտարապետը նշեց. «Ասում են հուշարձան չէ: Ես ուզում եմ որևէ մեկը ներկայացնի, թե որոնք են այն օբյեկտիվ չափանիշները, որոնցով որոշվում է՝ հուշարձան է, թե ոչ: Եթե մարդիկ այդ կառույցի հետ այդքան հուշեր են կապում, դա նշանակում է, որ հուշարձան է: Իսկ այն մոտեցումը, թե որն է գլխավոր, կարևոր կառույց, հնացած մոտեցում է: Ամեն ինչ էլ գլխավոր է ու կարևոր: Ինչո՞վ է Օպերան ավելի կարևոր, քան Փակ շուկան: Եթե որևէ մեկը օբյեկտիվ, գիտական մակարդակով ինձ բացատրի, շնորհակալ կլինեմ: Բայց մինչև օրս երբևէ  նման բան չի հնչել»:

Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Իգիթյանն ասաց, որ Փակ շուկայի և Օպերայի տարբերությունը հայտնի է բոլորին՝ այնտեղ երգում են, այնտեղ առևտուր անում:

«Ճարտարապետական իմաստով բացատրեք տարբերությունը»,- դիմելով Լ.Իգիթյանին՝ ասաց Ա.Կարապետյանը:

Լ.Իգիթյանը շարունակեց. «Ես եկել եմ իմ կարծիքն ասել Արամի 30 հասցեում գտնվող շենքի վերաբերյալ, ոչ թե բանավիճել»:

Նա ասաց, որ եթե մի ժողովուրդ  նման շինությունը համարում է արժեք, ցավում է այդ ժողովրդի համար.  «Մենք այդքան հոգեպես ու հոգևոր տեսակետից աղքատ չենք: Այդ սարայի համար աղմուկ չեն հանում: Եթե որևէ մեկն ապացուցիչ, որ մշակութային հուշարձան է իրենից ներկայացնում, կմտածեմ, որ մինչև հիմա չեմ հասկացել, թե որն է հայերի արժեքը»:

Ա. Ալեքսանյանի խոսքով, ոչ մի անհատական շենք մեծ միջավայրում ապրել չի կարող, ապրելու համար հարազատ  միջավայր է պետք:

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի խոսքով, միգուցե  նախագծի համաձայն տարածքն ահագին գեղեցկանա, բայց դժվար է համաձայնվել, որ 1900-ական թվակաների սկզբին կառուցված շենքը հուշարձան չի կարող լինել:

«Իհարկե, շինարարական նյութերն այլ են, բայց որտեղ Երևանի հետ կապված հուշ կա, հուշարձան է: Երևի այն թվականներին Երևանի ամենալավ շենքն է եղել: Ես արդեն հստակ հասկացել եմ, որ մեր երկրում փողն ամեն տեղ լույս է տալիս, իշխանության մեջ գտնվողներն էլ ամեն մեկն իր շահից է ամեն ինչ առաջ տանում: Քաղաքացիական հասարակությունն էլ իր ձայնով կամ մեկին է պաշտպանում, կամ մյուսին, հարցը կամ լուծվում է, կամ չի լուծվում»,- նշեց նա:

Բանավեճի վերջում Արսեն Կարապետյանն ասաց. «Այս բանավեճից ես հասկացա, որ շատ բաներում ճիշտ եմ, այն բառապաշարը, փիլիսոփայությունը, մոտեցումները, որոնք հիմա որոշում ընդունողներն ունեն, առնվազն 70 տարի հնացել է: Ժամանակակից ճարտարապետության մեջ շատ գործիքներ կան, որոնցով կարելի է բոլոր խնդիրները լուծել:  Մի օրինակ բերեմ. աշխարհում ընդունված է, որ փողոցը լայնացնելով տրանսպորտային հարցը չի լուծվում: Համոզվեցի նաև, որ չկա գիտական, բանական չափանիշներ, ինչն է համարվում արժեք: Ամեն ինչ անձնական նախասիրության դաշտում է»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:32
Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր. Վարդան Օսկանյանի հոդվածը
Հայաստանի նախկին արտգործնախարար, Արցախի հարցերով հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը հրապարակել է «Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Լոս Անջելեսի հրդեհները տարածվում են Հոլիվուդում
Լոս Անջելեսում բռնկված անտառային հրդեհները հասել են Հոլիվուդի բլուրներ, բռնկվել ամերիկյան ֆիլմարտադրության պատմական կենտրոնի խորքերում: Այս...
Աղբյուր` Panorama.am
19:11
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:59
ճգնաժամային վիճակներում հաջողում են առավելապես ոչ-բլոկային քաղաքականություն վարող երկրները. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Խելացի պետությունները և կայացած ժողովուրդները գլոբալ որոշումներ կայացնելիս հաշվի են առնում հազար ու...
Աղբյուր` Panorama.am
18:46
Սերգեյ Փարաջանով -100. Հայաստանում և արտերկրում իրականացվել է 21 միջոցառում
Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ....
Աղբյուր` Panorama.am
18:34
Եվ այդ մեկը դու ես․․․մեր ամոթն ու ողբերգությունը․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Այ այսպես՝ փոդքաստային, կիսագրագետ ու ոտքի վրա, կցկտուր ու...
Աղբյուր` Panorama.am
18:21
ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ Փաշինյանը քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թբիլիսիում քննարկում են Երևանի վերաբերյալ Բաքվի հայտարարության վտանգները
Թբիլիսիում վտանգ են տեսնում Բաքվից հնչած հայտարարություններից, թե Հայաստանի Հանրապետությունը «ֆաշիստական պետություն է, վտանգի աղբյուր է...
Աղբյուր` Panorama.am
17:57
Թուրքիան մտադիր է հեռահար հրթիռներ արտադրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել մի շարք հայտարարություններով: Էրդողանը մանրամասներ է հայտնել...
Աղբյուր` Panorama.am
17:50
Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է
«Կինոյի տաճարում կան կերպարներ, լույս և իրականություն, իսկ Սերգեյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն է»
Աղբյուր` Panorama.am
17:45
Իսակովի և Վերֆելի փողոցի հատման վայրին հարակից հատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք
Հաշվի առնելով, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները դառնում են խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ՝ այլ վայրից...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ապարանում ամուսիները գողացել են ամանորյա 54 խաղալիք
Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ դեկտեմբերի 27-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:19
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան
«Քո անգրագիտության, ազգ ու ազգային պատկանելություն չունենալու պատճառով չփորձես մեզ սովորեցնել Հայրենիքի ու նրա պատմության ճշմարտացիությունն ու արժեքը»։
Աղբյուր` Panorama.am
17:12
Ուշագրավ դեպք Երևանում. ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» երեխայի գլխի չափով միամատոզ հանգույց
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Երևանի բժշկական կենտրոններից մեկում։ 5-6 ժամ ծննդաբերելուց հետո կնոջ մոտ  ծննդաբերական ցավերը վերսկսվել...
Աղբյուր` Panorama.am
17:10
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված: Վրաստանի ողջ տարածքում պետական ​​դրոշները իջեցվել են։ Այս մասին գրում է jnews.ge կայքը։ ...
Աղբյուր` Panorama.am
16:56
Հակոբ Ասլանյանը տեքստի փոխարեն սքրինշոթը հրապարակելով՝ որքանով է ուզել ինձ վնասել, թողնում եմ անորոշությանը. Հայրապետյան
«Վերահաստատում եմ այն, ինչ պարզաբանվել է․ 2016-ին Հակոբ Ասլանյանն իմ միջորդությամբ և երաշխավորությամբ անդամագրվել է ՔՊ-ին»,-...
Աղբյուր` Panorama.am
16:48
Խնդիրները կսկսվեն եկամտի հայտարարագրման առաջին իսկ օրերից, երբ սկսեն տուգանքներ կիրառել, ինչը խայտառակ շատ է. Էլեն Մանասերյան
2022 թվականին ընդունված օերնսդրական փոփոխության համաձայն 2025 թվականին բոլոր գրանցված աշխատանք ունեցող ֆիզիկական անձինք պետք է ՊԵԿ ներկայացնեն...
Աղբյուր` Panorama.am
16:37
Ալիևի հայտարարությունից հետո Փաշինյանը կարող է հիշել ՀԱՊԿ-ը, կամ դիմել ԵՄ-ին
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը չի բացառել, որ Ադրբեջանի ղեկավարի վերջին հայտարարություններից հետո Նիկոլ Փաշինյանը կհիշի...
Աղբյուր` Panorama.am
16:24
Սալոմե Զուրաբիշվիլի. Ես նախագահ եմ և կլինեմ նախագահ
«Ընտրություններ կնշանակվեն, իհարկե, եթե իշխող կուսակցությունը լուծարվի, ինչը նրա անխուսափելի ապագան է, եթե նա ուշքի չգա ու ընտրություններ...
Աղբյուր` Panorama.am
16:22
Ավելի քան 137,000 մարդ տարհանվել է Լոս Անջելեսի ամենակործանարար անտառային հրդեհի հետևանքով
Առնվազն հինգ անտառային հրդեհներ այժմ մոլեգնում են Լոս Անջելեսում և նրա հարևան շրջանների որոշ մասերում: BBC-ի փոխանցմամբ, հաստատվել է, որ...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ձվածեղը փաստորեն իրենց մոտ բոլոր տեղերում է. Ոճաբանը՝ Աննա Հակոբյանի զգեստի մասին
«Ձվածեղը փաստորեն իիրենց մոտ բոլոր տեղերում է»,-այսպես է արձագանքել «Ինսթագրամում»  բազմահազար հետևորդներ...
Աղբյուր` Panorama.am
15:46
Լևոն Տեր-ՊԵտրոսյանի արձանը պետք է դրվեր ամեն գյուղում, մինչդեռ նա դարձավ դառը ատելության թիրախ. Ա. Գրիգորյան
«Լևոն Տեր-Պետրոսյանի ֆենոմենը մեր քաղաքական կյանքի, մեր պատմության մեծագույն պարադոքսն է։ Միայն առաջին պատերազմում տարած հաղթանակը պետք է...
Աղբյուր` Panorama.am
15:21
Մարզերում տրանսպորտի ուղեվարձը կարող է բարձրանալ
«Հայաստանի  բազմաթիվ մարզերում դեռևս ունենք տրանսպորտային միջոցներ, որոնք, անձամբ մեր գնահատմամբ, բավարար վիճակում չեն գտնվում։...
Աղբյուր` Panorama.am
15:05
ԵՊՀ-ն մանկավարժի հավաստագրման եռամսյա դասընթացներ է կազմակերպում. հայտերն ընդունվում են հունվարի 10-ից 20-ը
ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը 2025 թ. փետրվարի 1-ից մինչև ապրիլի 30-ը կազմակերպելու է 30 կրեդիտի միջոցով մանկավարժի...
Աղբյուր` Panorama.am
14:49
Աննա Հակոբյանն այսօր էլ Լևոն Զուրաբյանին է փրկում տգիտության ճիրաններից
Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանն այսդօր որոշել է կրթել ու տգիտության ճիրաններիղ փրկել ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանին։  Ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
14:48
«Համակարծիք եմ վարչապետի հետ». Դավիթ Խուդաթյանի պատասխանը՝ «գիտեի՞ք, որ ձեր հայրենի Արմավիրն այսուհետ Արևմտյան Հայաստան է» հարցին
«Այսուհետ չէ, դա Հայաստանի արևմտյան մասն է։ Իսկ ե՞րբ է եղել Հայաստանի արևելյան մասը, որ այսուհետ արևմտյան մասն է»,- ասուլիսում ասաց...
Աղբյուր` Panorama.am
14:33
Ձկնորսական նավակում հայտնաբերվել է 92 կգ սիգ
Ջրային պարեկները, Սևանա լճի ափամերձ տարածքը սպասարկող ոստիկանության ստորաբաժանումներն ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները...
Աղբյուր` Panorama.am
14:26
ՌԴ-ն կշարունակի զարգացնել հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ. Պեսկով
Մոսկվան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ, կայունությամբ և անվտանգությամբ և կշարունակի զարգացնել հարաբերությունները Երևանի ու Բաքվի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}