Բեդո Դեմիրճյան. Առաջին անգամ Եվրախորհրդարանն արձանագրեց ԼՂ հետ անմիջական համագործակցության անհրաժեշտությունը
Հունվարի 20-21-ին Ստրասբուրգում կայացավ Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 16-րդ նիստը, որին մասնակցում էր ՀՀ ԱԺ 7 հոգանոց պատվիրակությունը՝ հանձնաժողովի համանախագահ Սամվել Ֆարմանյանի գլխավորությամբ։
2 օր տևած բանակցությունների արդյունքում այսօր՝ նիստի ավարտին ընդունվել է եզրափակիչ արձանագրություն։
Ստրասբուրգում ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստերին մասնակցել է նաև «Եվրոպայի Հայ դատի գրասենյակի» լրատվության և PR պատասխանատու Բեդո Դեմիրճյանը, ով Ստրասբուրգում Panorama․am-ի թղթակցին ասաց, որ այս 2 օրերին բավական արդյունավետ աշխատանք է կատարվել։
Բեդո Դեմիրճյանը նիստի ավարտին ընդունված արձանագրության մեջ կարևոր 2 կետ առանձնացրեց, որոնցում նշվում է, որ միջազգային կազմակերպությունները պետք է իրենց բանաձևերը և հայտարարությունները համաձայնեցնեն ԵԱՀԿ Մինսկի խմբի քայլերի հետ։
«Հայության համար շատ կարևոր էր նաև այն կետը, որով առաջին անգամ նման փաստաթղթում նշվում է, որ պետք է Լեռնային Ղարաբաղի հետ անմիջական համագործակցություն սկսել և իրականացնել փոխանակման ծրագրեր»,-ասաց նա։
Բեդո Դեմիրճյանը նշեց, որ նախորդ տարվա հոկտեմբեր-նոյեմբերին ՀՀ-ԵՄ հարաբերությունները նոր փուլ մտան՝ 2 տարվա սառեցված հարաբերություններից հետո, որի ընթացքում Հայաստանն ու Եվրամիությունը հստակեցրին, թե ինչ կարելի է ակնկալել միմյանցից այն պայմաներում, երբ Հայաստանը մաս է կազմում Եվրասիական տնտեսական միությանը։
«Այս ընթացքում Եվրամիությունն էլ հասկացավ, որ ԵՄ Արևելյան գործընկերության մեջ ընդգրկված պետություններին հնարավոր չէ ամբողջությամբ անջատել Ռուսաստանից, առանց նրա «համաձայնության» հնարավոր չէ իրենց հետ ազատ համագործակցել։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի մակարդակով ներկայումս աշխատանքներ են տարվում, թե ինչպես կարելի է համագործակցել Եվրասիական տնտեսական միության հետ։ Սա Հայաստանի համար շատ լավ է և ընդհանուր մթնոլորտը Բրյուսելում ներկայումս այնպիսին է, որ պետք է շարունակել համագործակցությունը՝ Հայաստանի ստանձնած այլ միջազգային պարտավորություններին զուգահեռ »-ասաց «Եվրոպայի Հայ դատի գրասենյակի» լրատվության և PR պատասխանատուն։
Հանձնաժողովի նիստում քննարկվել է նաև ՀՀ-ում կայացած սահմանադրական փոփոխությունները, որին մասնակցել է Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչը, ով ներկայացրել է, որ ՀՀ նոր Սահմանադարությունը շատ լավ հիմք է երկիրն առավել ամուր իրավական հիմքերի վրա դնելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Սամվել Ֆարմանյան. ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստում ընդունվեց չափազանց կարևոր արձանագրություն
- Ստրասբուրգում ընդունվել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության եզրափակիչ հայտարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան