«Նաիրիտի» վերագործարկման հարցում ոչ միայն աշխատակիցներն են շահագրգիռ, այլև ՀՀ կառավարությունը. Երվանդ Զախարյան
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադառնալով «Նաիրիտ» գործարանի վերագործարկմանը և դրսում հավաքված նաիրիտցիների բողոքին, տեղեկացրեց, որ Միջպետական բանկի՝ «Նաիրիտի» ամբողջ գույքի նկատմամբ գրավի իրավունքները արդեն փոխանցվել են ՀՀ կառավարությանը:
«Այսօր տարվում են կազմակերպչական, ձևակերպման աշխատանքներ: Ինձ թվում է, որ առաջիկա ամսվա ընթացքում դրանք կավարտվեն»,- նշեց Ե.Զախարյանը:
Ըստ նրա՝ «Նաիրիտի» վերագործարկման հարցում ոչ միայն «Նաիրիտի» նախկին և ներկա աշխատակիցներն են շահագրգիռ, այլև ՀՀ կառավարությունը: Այսօր էլ տարբեր կազմակերպությունների հետ տարվում են բանակցություններ «Նաիրիտի» վերագործարկման ուղղությամբ իսկ թե ինչ արդյունքի կհասնեն, ցույց կտա ժամանակը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան