ABBA-ի անդամները մասնակցել են իրենց գործընկերոջ ռեստորանի բացմանը
Շվեդական հայտնի ABBA խմբի անդամները վերամիավորվել են Ստոկհոլմում ռեստորանի բացման առիթով. Ագնետա Ֆալթսկոգը, Բեննի Անդերսոնը և Աննի-Ֆրիդ Լինգսթադը եկել են աջակցելու ծրագրին, որով զբաղվում է իրենց նախկին գործընկերը` Բյորն Ուլվեուսը: Այդ մասին տեղեկացնում է AP-ն:
Նա Ստոկհոլմում մի հունական փոքրիկ ռեստորան է բացել` Bjoern Ulvaeus' Greek tavern անվանումով:
Ուլվեուսի համար այս ծրագիրն իրագործելու ներշնչանքի աղբյուր է դարձել «Մամա միա» մյուզիքլը, որը նկարահանվել է հենց Հունաստանում: Հյուրերը կարող են երգել ու լսել ABBA-ի երգերը: