Քաղաքական 16:30 21/01/2016 Հայաստան

Ստրասբուրգում ընդունվել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության եզրափակիչ հայտարարություն

Այսօր Ստրասբուրգում ավարտվել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի (ԽՀՀ) հերթական 16-րդ նիստը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը (պատվիրակության ղեկավար), Ալեքսանդր Արզումանյանը, Աղվան Վարդանյանը, Նիկոլ Փաշինյանը, Վահե Էնֆիաջյանը, Էդմոն Մարուքյանը և Լևոն Դոխոլյանը:

Աժ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ քննարկումներ են ծավալվել Հայաստան-ԵՄ հարաբերությունների հեռանկարների, այդ հարաբերությունները կարգավորող նոր իրավական փաստաթղթի, տարածաշրջանային անվտանգության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների շուրջ: Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկի նախագահությամբ, տեղի է ունեցել մտքերի փոխանակություն օրակարգային խնդիրների շուրջ, և հայաստանյան պատվիրակության անդամները պատասխանել են Եվրախորհրդարանի պատգամավորներին հուզող հարցերին:

Երկօրյա քննարկումների ավարտին ընդունվել են համատեղ եզրափակիչ հայտարարություն և առաջարկություններ: Ընդունված փաստաթղթում, ի թիվս այլ խնդիրների, անդրադարձ է կատարվել նաև միջխորհրդարանական այլ կազմակերպություններում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ընթացող մտահոգիչ քննարկումներին: Այդ կապակցությամբ Եվրախորհրդարանն արձանագրել է, որ «լիարժեքորեն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացին, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ ձևաչափն է և այս ուղղությամբ մեծապես խրախուսում է համաեվրոպական և այլ միջազգային կազմակերպություններին ու կառույցներին՝ համահունչ լինելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իրենց տեսակետներում և բանաձևերում, որպեսզի այդկերպ նպաստեն հակամարտության խաղաղ կարգավորմանը»:

Եզրափակիչ հայտարարություն և առաջարկություններ՝

Համաձայն Գործընկերության և համագործակցության համաձայնագրի 83-րդ հոդվածի` Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը

1. ողջունում է 2015 թվականի դեկտեմբերի 7-ին ԵՄ-Հայաստան բարձր մակարդակի բանակցությունների մեկնարկը` նկատի ունենալով նոր` համապարփակ շրջանակային համաձայնագիրը, որը կներառի քաղաքական, տնտեսական և ոլորտային համագործակցությունը: Հիշեցնում է, որ Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը /ԽՀՀ/ դեռևս 2015թ. մարտին առաջարկել էր օգտագործել մտքերի փոխանակության ընթացքում ձեռք բերված փորձը՝ հաստատելու համար իրավականորեն պարտավորեցնող համաձայնագրային նոր հիմք, որպեսզի այն փոխարինի 1999 թվականի Գործընկերության և համագործակցության հնացած համաձայնագրին,

2. վկայակոչում է Ասոցացման համաձայնագրի (ԽՀԱԱԳ) բանակցությունների ընթացքում կատարված աշխատանքը՝ հավատացած լինելով, որ այդ բանակցությունների տեխնիկական արդյունքը, որն այն ժամանակ ի պահ էր տրվել` հետագայում հղում կատարելու համար, կդյուրացնի ԵՄ-Հայաստան ներկայումս վերսկսված բանակցությունների արագ ավարտը,

3. ակնկալում է նոր պայմանագրում տեսնել իրավունքի գերակայության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հանդեպ հստակ ամրագրված հանձնառություն, որը պետք է լինի պայմանագրի անկյունաքարը: Այնուհետև ընդգծում է, որ հարգանքn այս ընդհանուր արժեքների հանդեպ կարող է միայն ընդլայնել և հետագայում դյուրացնել համագործակցությունը բոլոր այլ ոլորտներում, որոնք ենթադրվում է, որ պետք է լինեն պայմանագրում, սկսած էներգետիկայի, տրանսպորտի կամ բնապահպանության ոլորտներից մինչև ներդրումները և առևտուրը: Հիշեցնում է, որ Հայաստանը շարունակում է մնալ GSP+ արտոնյալ առևտրային սխեմայում, իր մոնիտորինգային բարեփոխված ընթացակարգում` ԵՄ ընդլայնված դերակատարմամբ,

4. կարծում է, որ նոր, հավակնոտ ԵՄ-Հայաստան շրջանակային համաձայնագիրը համատեղելի է Արևելյան գործընկերության առաջանցիկ տարբերակման մոտեցման հետ` մասնավորապես հաշվի առնելով վերանայված Եվրոպական հարևանության քաղաքականությունը: Հիշեցնում է, որ քաղաքացիների շարժունակության ակտիվացումն անվտանգ և լավ կառավարվող միջավայրում մնում է Արևելյան գործընկերության հիմնական նպատակը և ողջունում է Հայաստանի կողմից Վիզաների դյուրացման և հետընդունման համաձայնագրի՝ ընդհանուր առմամբ լավ իրականացումը: Ընդգծում է, որ շարունակական և կայուն առաջընթացը վճռորոշ է վիզաների ազատականացման շուրջ երկխոսության հետագա շարունակման համար,

5. ընդգծում է ապագա համաձայնագրում ուժեղ խորհրդարանական ձևաչափի ներառման անհրաժեշտությունը՝ խրախուսելով օրենսդիրներին մշակելու ընթացակարգեր, որոնք թույլ կտան իրենց պատշաճ կերպով տեղեկացված լինելու բանակցային գործընթացի ժամանակ և լիարժեք ներգրավված լինելու դրա հետագա իրականացման ու մշտադիտարկման հարցերում,

6. հիշեցնում է ԵՄ-Հայաստան Մարդու իրավունքների ամենամյա երկխոսության մեծ կարևորությունն ու արժեքը՝ որպես բացառիկ ձևաչափ, որը թույլ է տալիս կառուցողական կերպով ուշադրությունը կենտրոնացնել այնպիսի հարցերի վրա, ինչպիսիք են հիմնարար ազատությունները, ներառյալ հավաքների և ժողովների ազատությունը, քաղաքացիական հասարակության զարգացումը, իրավունքի գերակայությունը, շարժունակությունը, դատաիրավական բարեփոխումները, կոռուպցիայի դեմ շարունակական պայքարը, զանգվածային լրատվամիջոցների ազատությունը և պայքարը խոշտանգումների և անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեմ,

7. ողջունում է ազգային օրենսդրությունը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոնվենցիային համապատասխանեցնելուն ուղղված ՀՀ Ազգային ժողովի կողմից վերջերս նախաձեռնած զգալի ջանքերը և ակնկալում խոշտանգումներից խուսափելու և անպատժելիության դեմ պայքարելու համար ներկայումս քննարկվող օժանդակ միջոցների հետագա առաջընթաց: Ողջունում է նաև Դատական օրենսգրքի վերանայումը և դատական համակարգի անկախության ամրապնդումը, մասնավորապես` Արդարադատության խորհրդի, ինչը նախատեսվում է սահմանադրական փոփոխություններով և ինչին աջակցել է Վենետիկի հանձնաժողովը: Ընդգծում է ԵՄ-ի կողմից ողջ աշխարհում ICC /Միջազգային քրեական օրենսգրքի/ վավերացմանը տրվող կարևորությունը,

8. հաշվի է առնում դեկտեմբերի 6-ի Սահմանադրական հանրաքվեի արդյունքները՝ հիշեցնելով Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի կողմից տրված առաջին և երկրորդ կարծիքները և 2015 թվականի դեկտեմբերի 10-ի ԵՄ հայտարարությունը, որը հորդորում էր իշխանություններին թափանցիկ կերպով և լիարժեք հետաքննել ընտրական կեղծիքների վերաբերյալ հայտարարությունները,

9. ընդգծում է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտարկման առաքելության կողմից նախկինում արդեն ներկայացված և գոյություն ունեցող առաջարկությունների լիարժեք իրականացումը բանալի է ողջ ընտրական գործընթացի հանդեպ վստահության բարձրացման համար և ակնկալում է, որ անհրաժեշտ փոփոխությունները, որոնք մասնավորապես վերաբերում են Ընտրական օրենսգրքին, կընդունվեն մինչև 2017 թվականի համապետական ընտրությունները,

10. ընդունում է, որ տարիներ շարունակ հայաստանյան բարեփոխումների գործընթացի և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման արդյունավետ իրականացմանն ուղղված Եվրոպական միության օժանդակությունը ծառայել է իր նպատակին: Ողջունում է 2015 թվականի դեկտեմբերի 16-ին ԵՄ-ի կողմից 30 միլիոն եվրոյի աջակցության նոր ծրագրի ընդունումը, որը միտված է բարելավելու հետագա ջանքերը՝ ուղղված աշխատանքային պայմանների, ֆինանսական կառավարման և ժողովրդավարական որոշումների կայացման գործընթացում քաղաքացիական հասարակության մասնակցության ոլորտներում հետագա ջանքերի ընդլայնմանը: Նշում է այն կարևոր դերը, որ քաղաքացիական հասարակությունը կարող է ունենալ հանրային կյանքի բոլոր ոլորտներում թափանցիկության և հաշվետվողականության բարձրացման, ինչպես նաև՝ EDIHR-ի /Ժողովրդավարության և մարդու իրավունքների եվրոպական գործիք/ կողմից ֆինանսավորվող ծրագրերի միջոցով GSP+ իրականացման մոնիտորինգի գործում, աջակցում և խրախուսում է Հայաստանի լիարժեք մասնակցությունը COSME և Horizon 2020 ծրագրերին,

11. խորապես ափսոսում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով շարունակվող և մարդկային կորուստների, հրադադարի համաձայնագրի լուրջ խախտումների աճման կապակցությամբ, այդ թվում՝ ծանր հրետանու, ականանետների կիրառմամբ, որը շարունակաբար բերել է մարդկային զոհերի անգամ քաղաքացիական բնակչության շրջանում: Ընդգծում է, որ չի կարող որևէ արդարացում լինել բոլոր կողմերի անմեղ քաղաքացիների մահվան դեպքերի և վիրավորների համար: Աջակցում է հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմների ստեղծմանը, ինչի ուղղությամբ բազմիցս կոչեր են արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

Հիշեցնում է, որ Մինսկի խմբի համանախագահները սեպեմբերի 26-ին նշել են, որ Հայաստանը համաձայնել է քննարկել այդ մեխանիզմների մանրամասները՝ հորդորելով Ադրբեջանին վարվել նույն կերպ: ԵՄ-ից ակնկալում է առավել ակտիվ դերակատարում ունենալ վստահության մթնոլորտի ստեղծմանն ուղղված միջոցառումներին աջակցելու գործում, որոնց նպատակը խաղաղության, հաշտեցման և վստահության գաղափարների տարածումն է,

12. կարծում է, որ լարվածության աճը վերջին շրջանում, անկասկած, ապացուցում է, որ status quo-ն դարձել է անկայուն և որ չի կարող այլընտրանք լինել խաղաղ կարգավորմանը՝ համաձայն ՄԱԿ-ի Կանոնադրության, Հելսինկիի Եզրափակիչ ակտի և միջազգային իրավունքի համապատասխան սկզբունքների,

13. լիարժեքորեն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացին, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ ձևաչափն է, այս ուղղությամբ մեծապես խրախուսում է համաեվրոպական և այլ միջազգային կազմակերպություններին ու կառույցներին՝ համահունչ լինելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իրենց տեսակետներում և բանաձևերում, որպեսզի այդկերպ նպաստեն հակամարտության խաղաղ կարգավորմանը, կոչ է անում ներգրավված բոլոր կողմերին՝ ստանձնելու քաղաքական առավել լայն հանձնառություն: Կոչ է անում Եվրոպական միությանը փոխանակման և շարժունակության ծրագրերում ընդգրկել հակամարտության շրջաններից եկող ուսանողներին և ուսուցիչներին, ինչպիսին, օրինակ, Լեռնային Ղարաբաղն է, ինչպես նշված է 2015թ. մայիսի Բոլոնիայի հռչակագրում, և որն ընդունվել է նաև ԵՄ անդամ բոլոր պետությունների և Եվրոպական հանձնաժողովի կողմից,

14. ողջունում է շուրջ 20 000 սիրիացի փախստականներ ընդունելու՝ Հայաստանի կառավարության կողմից ձեռնարկված քայլերը և Եվրոպական հանձնաժողովին ու ԵՄ անդամ երկրներին կոչ է անում դրական արձագանքել և աջակցել հայաստանյան իշխանությունների բոլոր այն դիմումներին, որոնք ուղղված կլինեն Հայաստանում սիրիացի փախստականների հետագա սոցիալական ինտեգրմանը,

15. վկայակոչում է 2015 թվականի ապրիլին Երևանում տեղի ունեցած Ցեղասպանության ոգեկոչման 100-րդ տարելիցի միջոցառումները և ողջունում է ԵՄ կառույցների ու դրանց ղեկավարների մասնակցությունն այդ միջոցառումներին: Խրախուսում է բոլոր անդամ երկրներին և ԵՄ կառույցներին՝ հետագայում ևս օժանդակել Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ նշելով, որ այդ հարցը վերջին տարիներին դարձել է բաց և հրապարակային բանավեճի առարկա հենց Թուրքիայում,

16. արձագանքում է Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի 2015 թվականի հունիսի 10-ի կոչին, որում հորդորվում է կարգավորել Հայաստան-Թուրքիա հարաբերություններն առանց նախապայմանների՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ արձանագրությունների վավերացման և միակողմանիորեն փակված սահմանի բացման միջոցով: Աջակցում է տարածաշրջանային համագործակցության խթանմանն ուղղված նախաձեռնություններին՝ համոզմունք ունենալով, որ դրանք կարող են վերջ դնել տարածաշրջանում որևէ երկրի մեկուսացմանը: Լիահույս է, որ նման զարգացումները կօգնեն հաղթահարելու անցյալի ժառանգությանը և խիզախորեն առերեսվելու դրա հետ:
Ընդունված է 2016 թվականի հունվարի 21-ին:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}