Գազի գնի վերանայման շուրջ բանակցությունները շարունակվում են. Նախարար
ՀՀ կառավարությունը դիմել է Ռուսաստանին` Հայաստան մատակարարվող գազի սակագինը վերանայելու հարցով և այս պահին բանակցությունները շարունակվում են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
Իսկ մնացած բոլոր խոսակցությունները, ըստ նախարարի, հիմնավոր չեն և դեռևս վերջնական որևէ որոշում չկա:
Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունի Հայաստանը, Ե. Զախարյանը պատասխանեց. «Ակնկալիքների մասին ես այս պահին դժվարանում եմ ասել, աշխատում ենք ամեն ինչ անել վերանայման համար»:
Նա միաժամանակ նշեց, որ Հայաստանը գիտակցում է այդ հարցի կարևորությունը և, ելնելով դրանից, դիմել են Ռուսաստանին՝ Հայաստան մատակարարվող գազի սակագինը նվազեցնելու հարցով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա