Անօրինական ճանապարհով զգալի քանակությամբ թուրքական լոլիկ է ներկրվել Հայաստան. ՀԺ
Անցած տարվա դեկտեմբերից սկսած Հայաստան է ներկրվել զգալի քանակությամբ թուրքական լոլիկ: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի թղթակցին հայտնել են միջին ջերմոցատերերը, ովքեր համոզված են, որ սահմանին այդ լոլիկի ներկրումը չի ձևակերպվել:
«Այսինքն, մաքսազերծելիս լոլիկը ներկայացվել է այլ մթերքի անվամբ կամ ընդհանրապես չի արձանագրվել և չի մաքսազերծվել: Կոնկրետ ծավալների մասին որևէ տեղեկատվություն մեր աղբյուրները չեն տիրապետում, բայց նշում են, որ թուրքական լոլիկի ներկրումը գնալով աճում է: Խնդիրն այն է, որ Թուրքիայի դեմ Ռուսաստանի մտցրած պատժամիջոցներով թուրքական բանջարեղենի ներկրումը Ռուսաստան արգելվել է, և հիմա այդ բանջարեղենը էժանացված գներով հայտնվել է տարբեր շուկաներում, այդ թվում հարավկովկասյան երկրներում:
Համեմատաբար էժան գինը թույլ է տալիս թուրքական լոլիկին մրցակցել տեղական արտադրանքի հետ: Նշենք, որ թուրքական լոլիկը Հայաստան ներկրելու իրավական ոչ մի խոչնդոտ գոյություն չունի: Սակայն գործարարների միջև ձեռք բերված պայմանավորվածությամբ՝ վերջին տարիներին թուրքական լոլիկի ներկրումներ չէին իրականացվում: Եթե ջերմոցատերերի ունեցած տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, կնշանակի՝ որոշ գործարարներ խախտել են այդ պայմանավորվածությունը»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան