Տնտեսություն 18:13 21/01/2016 Հայաստան

Հայաստանը Իրանի համար ձեռք է բերում ԵԱՏՄ հետ տնտեսական ինտեգրման, կապող օղակի և մեկնարկային հարթակի դեր. Իրանում ՀՀ դեսպան

Հայ-իրանական հարաբերությունները խարսխված են մի կողմից երկու ժողովուրդների հարուստ պատմական անցյալի, մշակութային ու քաղաքակրթական ընդհանրությունների, մյուս կողմից՝ արդեն վերջին տասնամյակների ընթացքում ձևավորված հարևան երկրների միջև հաստատված ջերմ և բարիդրացիական միջպետական կապերի վրա։ Այս մասին նշել է Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը՝ իրանական ISNA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կգնահատի Իրան-Հայաստան հարաբերությունները: Տեղեկացնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից:

«Այս տարիների ընթացքում և՛ Հայաստանը, և՛ Իրանը բախվել են տարբեր մարտահրավերների։ Բավական է միայն հիշել անկախացումից հետո էներգետիկ և տրանսպորտային շրջափակման հետևանքով Հայաստանում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական կացությունը և պատերազմական վիճակը՝ կապված ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության հետ։ Այսօր բոլորն են հիշում, թե ինչպես էր այդ պայմաններում Իրանը Հայաստանի համար դարձել ուղղակի «կյանքի ճանապարհ»։ Իսկ Ղարաբաղի հարցում Իրանի հավասարակշռված դիրքորոշումը խաղաղ գործընթացի կարևորագույն երաշխիքներից մեկն էր և այսօր էլ մնում է այդպիսին։

Անշուշտ հիշատակության արժանի է նաև արևմուտքի կողմից Իրանը մեկուսացնելու, ֆինանսական և տնտեսական պատժամիջոցների ենթարկելու ողջ ժամանակահատվածում Հայաստանի կողմից ցուցաբերված բարեկամական վերաբերմունքը և միջազգային զանազան ատյաններում դրսևորած իրանանպաստ քաղաքական դիրքրոշումը։

Եվ վերջապես բոլորովին պատահական չէ, որ Հայաստանն այն երկրների շարքում էր, որ առաջիններից մեկը ողջունեց Վիեննայում Իրանի և «5+1» խմբի կողմից ընդունած միջազգային համաձայնությունը, ինչի վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։

Կարելի է, իհարկե, հանգամանորեն ներկայացնել Հայաստանի անկախացումից հետո մեր երկու երկրների համատեղ անցած ողջ ժամանակաշրջանը, այդ ընթացքում կատարված մեծ ծավալի աշխատանքը, սակայն իրականության դեմ չմեղանչելու համար ուզում եմ նշել, որ հայ-իրանական միջպետական հարաբերությունների տնտեսական բաղադրիչը զգալիորեն զիջում է քաղաքականին։ Այդ իսկ պատճառով իմ՝ ՀՀ դեսպանի պարտականությունների անցնելու առաջին օրվանից դեսպանության գործունեությունը նպատակաուղղված է ՀՀ նախագահի և կառավարության՝ այս ուղղությամբ տրված առաջադրանքների կատարման ակտիվացումը մեր երկկողմ աշխատանքային հարաբերությունների օրակարգի կարևոր մասը դարձնելուն։

Հարկ եմ համարում նշել, որ երկկողմ տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման համար այսօր կան մի շարք նախադրյալներ։ Առաջինը Իրանի դեմ սահմանված ֆինանսական և տնտեսական պատժամիջոցների վերացման հարցն է, մի բան, որ հնարավորություն է տալիս մեծացնել առևտրաշրջանառության ծավալները, իրականացնել ներդրումային ծրագրեր և ֆինանսական հնարավորություն է ստեղծում տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման համար։ Երկրորդը Հայաստանի անդամակցությունն է Եվրասիական Տնտեսական Միությանը։ Այս առումով Հայաստանը Իրանի համար ձեռք է բերում ԵԱՏՄ հետ տնտեսական ինտեգրման, կապող օղակի և մեկնարկային հարթակի դեր։ Ավելորդ չէ հիշել, որ Հայաստանը միակ ԵԱՏՄ անդամ պետությունն է, որ ցամաքային սահման ունի Իրանի հետ:

Մի հանգամանք ևս. Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, միաժամանակ արտոնյալ առևտրային ռեժիմներ ունի ԵՄ 28 երկրների հետ։ Այսինքն Հայաստանում արտադրված որոշակի ապրանքներ արտոնյալ պայմաններով կարող են առաքվել ԵՄ անդամ երկրներ:

Այսքանից հետո մեզ մնում է լավագույնս իրազեկել գործարարներին՝ ստեղծված բարենպաստ պայմանները առավելագույն արդյունավետությամբ օգտագործելու համար։ Իհարկե երկու կողմերի պետական մարմինները ևս բավարար ջանքեր պետք է ներդնեն տնտեսական հարաբերությունների մակարադակն իրապես բարձրացնելու համար»,-ասել է Արտաշես Թումանյանը։

Հարցին, թե այս ուղղությամբ երկու երկրների պետական մարմինների կողմից ի՞նչ աշխատանք է արվում  նա պատասխանել է. «Նախ բավականաչափ արդյունավետ է աշխատում հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովը, որը համակարգում է գործադիր իշխանության բոլոր օղակների գործունեությունը։ Տնտեսական հարաբերությունների խնդիրները համակողմանիորեն քննարկվել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի Իրան և ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի Հայաստան կատարած այցերի շրջանակներում։ Այս ընթացքում տեղի են ունեցել նաև էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի և էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի այցերը Իրան, որոնց ընթացքում քննարկվել են բազմաթիվ տնտեսական երկկողմ ծրագրեր։ Մասնավորապես, այս քննարկումների արդյունքում է, որ արդեն վերսկսվել է Հայաստան-Իրան 3-րդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը, որը կատարվում է իրանական կողմի վարկավորմամբ։

Առանձնահատուկ հիշատակության է արժանի 2015թ. նոյեմբերի 9-ի ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատում տեղի ունեցած Իրան-Հայաստան գործարար համաժողովը, որն աննախադեպ էր երկու կողմերի գործարարների մասնակցության ակտիվության մակարդակով։ Հայաստանի կողմից համաժողովին ներկա էին 50, իսկ Իրանի կողմից՝ շուրջ 300 գործարարներ։ Եվ այսօր համաժողովի շրջանակում կայացած համաձայնությունների արդյունքում համագործակցության առանձին ծրագրերի քննարկումներն ընթացքի մեջ են։ Անհրաժեշտ է նշել, որ համաժողովի աշխատանքներին մասնակցում էին և ելույթներ ունեցան ՀՀ էկոնոմիկայի  նախարար Կարեն Ճշմարիտյանը և ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամմադռեզա Նեմաթզադեն։ Դեսպանությունը շարունակելու է հետևողական աշխատանքները գործարարների իրազեկման, ՀՀ օրենսդրության, գործարար միջավայրի վերաբերյալ համակողմանի տեղեկատվության  տրամադրման և գործարար կապերի ստեղծմանն աջակցելու ուղղությամբ։

Առջևում խոշոր և կարևոր ծրագրեր կան։ Դա Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ստեղծման խնդիրն է (ավտոճանապարհ, երկաթգիծ, բեռնահամալիր և այլ ենթակառուցվածքներ), Արաքս գետի վրա նախատեսվող Մեղրիի ՀԷԿ-ը, Մեղրիի ժամանակակից մաքսատունը և այլն։
Կարևոր է նաև տնտեսական բազմակողմ համագործակցության զարգացումը։ Քննարկման փուլում է Իրան-Հայաստան-Վրաստան տրանսպորտային հաղորդակցության ոլորտում համագործակցության ապահովման խնդիրը։

Իսկ նախորդ տարվա դեկտեմբերի վերջին Երևանում կայացավ հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստը, որի օրակարգն ընդգրկում է երկկողմ համագործակցության խնդիրների չափազանց լայն շրջանակ»։

Թե ի՞նչ փուլում են գտնվում կողմերի միջև ստորագրված հուշագրերն ու պայմանագրերը, նրա խոսքորվ մինչ այսօր ստորագրվել են 150-ից ավելի փաստաթղթեր։ Ընդունված համաձայնագրերը, պայմանագրերը և հուշագրերը ստեղծում են բավականաչափ հուսալի իրավապայմանագրային հիմք։ Սրանք ներառում են երկու կողմերի քաղաքական, տնտեսական և հումանիտար հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Սա իհարկե չի նշանակում, որ այս ոլորտում անելիքներ չկան:

Նա նշել է, որ տասնյակ փաստաթղթեր գտնվում են քննարկման փուլում։ Խոսքը վերաբերում է և՛ կոնկրետ տնտեսական ծրագրերին, և՛ տարբեր ոլորտներում (էներգետիկա, տրանսպորտ, գյուղատնտեսություն, հաղորդակցություն, կապ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, մշակույթ, կրթություն, քաղաքաշինություն, սպորտ) համագործակցության և իրավահարաբերությունների կարգավորման հարցերին։

Կան ծրագրեր, որոնց քննարկման գործընթացը չափազանց երկար պատմություն ունի, սակայն կարծում եմ, որ վերջին շրջանի քաղաքական իրողությունները դրանց իրականացումն ավելի իրատեսական են դարձնում։

Իսկ թե ինչպե՞ս է գնահատում Իրանի և Հայաստանի պաշտոնյաների այցելությունները, և ապագայում ի՞նչ այցեր կարող ենք սպասել, դեսպանը պատասխանել է. «Որոշ այցերի մասին ես արդեն խոսեցի, և դրանք վերաբերում էին տնտեսական հարաբերությունների ոլորտին։ Սակայն դա փոխայցելությունների ողջ շրջանակը չի ներկայացնում։ Մասնավորապես 2015թ. հունվարին, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան այցելեց ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:

Ամռանը Երևանում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի 70 ամյակին նվիրված խորհրդաժողովին մասնակցելու նպատակով` ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրավերով, երկօրյա այցով Երևանում էր ԻԻՀ մշակույթի և իսլամական առաջնորդման նախարար Ալի Ջաննաթին:

Առողջապահության բնագավառում երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ քննարկվեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի 2015թ. դեկտեմբերի 13-15-ը Թեհրան կատարած այցի ժամանակ:

Տեղի են ունեցել բազմաթիվ պետական պաշտոնյաների, պատվիրակությունների և մասնագիտական աշխատանքային խմբերի այցելություններ:

Ինչ վերաբերում է 2016-ին, քանի դեռ վերջնական որոշումներ կայացված չեն, չէի  ցանկանա սպասվող փոխայցելությունների մասին տվյալներ բերել, սակայն վստահ եմ, որ տեղի կունենան քաղաքական կարևոր նշանակություն ունեցող մի շարք այցելություններ, ինչպես նաև երկու կողմերի կառավարությունների և պետական այլ մարմինների ներկայացուցիչներ ակտիվորեն կշփվեն և կօգտագործեն համագործակցության բոլոր հնարավորությունները»:

Անդրադառնալով հարցին՝ ո՞րոնք են Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները այլ երկրների նկատմամբ, դեսպանը նշել է, որ  Հայաստանը վարում է բազմավեկտոր և ընդգրկուն արտաքին քաղաքականություն և ունի միջազգային ներգրավվածության բարձր մակարդակ։

«Մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և արդար, ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի վրա խարսխված կարգավորումն է։ Եվ այս հարցում կարևոր է Իրանի վարած հավասարակշռված քաղաքականությունը, որը դարձել է տարածաշրջանային կայունության կարևոր գործոններից մեկը։ Հայտնի է, իհարկե, որ հայկական կողմի՝ հակամարտությունը խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով լուծելու սկզբունքային դիրքորոշումը համարժեք պատասխան վերաբերմունքի չի արժանանում Ադրբեջանի կողմից։ Վերջինիս կողմից հրադադարի պարբերաբար խախտման մարտավարությունը, այդ թվում՝ հայկական բնակավայրերի գնդակոծումը խոշոր տրամաչափի զենքերով, նպատակամղված են վիժեցնելու խաղաղ կարգավորման գործընթացը։ Եվ հենց այս պատճառով է, որ չափազանց մեծ կարևորություն է ձեռք բերում միջազգային հանրության սկզբունքային վերաբերմունքը տվյալ հակամարտությունը քաղաքական միջոցներով լուծելու հարցում։ Ի դեպ այստեղ տեղին է նշել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը, մի բան, որ վկայում է բարդագույն խնդիրներն ու տևական դիմակայության հարցերը խաղաղ ճանապարհով լուծելու իրատեսությունը, եթե իհարկե կողմերն անկեղծ ու բավարար ջանք են գործադրում դրա համար։

Մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում կարևոր տեղ են զբաղեցնում հարևան  պետությունների, մասնավորապես, Իրանի և Վրաստանի հետ բարեկամական հարաբերությունների խորացումը և համագործակցության շրջանակների ընդարձակումը։ Արտաքին քաղաքականության այս ուղղությունը կենսական նշանակություն ունի ՀՀ համար՝ հաշվի առնելով մեր մեկ այլ հարևան պետության՝ Թուրքիայի կողմից միջպետական սահմանն անօրինական կերպով փակ պահելու հանգամանքը և ԼՂ հակամարտության առկայությունը։

ՀՀ արտաքին քաղաքականության մեկ այլ կարևոր ուղղություն է ՌԴ հետ ռազմավարական համագործակցության ամրապնդումը, ինչպես նաև ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրման գործընթացներին ակտիվ մասնակցությունը։ Հայաստանը նաև կարևորում է ԱՄՆ-ի հետ բարեկամական գործընկերության շարունակականությունը, ինչպես նաև ԵՄ հետ համագործակցության սերտացումը։ Այս առումով նշեմ, որ վերջերս ազդարարվել է ԵՄ-ի և Հայաստանի միջև նոր փաստաթուղթ ստորագրելու մասին  բանակցությունների մեկնարկի մասին։ Նախատեսվում է, որ այդ փաստաթուղթը որակական նոր մակարդակի կբարձրացնի ՀՀ-ԵՄ հարաբերությունները»,-ասել է Թումանյանը։

Թե ինչպե՞ս է գնահատում Միջին Արևելքի և մասնավորապես Սիրիայի իրադարձությունները նա նկատել է, որ Հայաստանի համար Մերձավոր Արևելքի երկրների հետ հարաբերությունների կարևորությունը պայմանավորված է մերձավորարևելյան տարածաշրջանի հարևան լինելու հանգամանքով և այնտեղ ծավալվող գործընթացների` միջազգային քաղաքականության վրա ունեցած ազդեցությամբ: Պակաս կարևոր չէ նաև այն հանգամանքը, որ հայ ժողովուրդը դարեր շարունակ բազմաբնույթ կապերով կապված է եղել Մերձավոր Արևելքի երկրների հետ, հիմնել է ստվար համայնքներ, իր գործուն մասնակցությունն է ունեցել տարածաշրջանի հասարակական, քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում:

«Այս առումով մենք խորապես մտահոգված ենք Սիրիայում և Իրաքում շարունակվող բախումներով, ստեղծված հումանիտար ճգնաժամով, ահաբեկիչների գործողությունների հետևանքով ունեցած բազմաթիվ զոհերով և պատճառված ավերածություններով: Սիրիացի բարեկամ ժողովրդի համար ներկայումս ծանր ժամանակաշրջան է և այդ դժվարությունները կիսում է նաև սիրիահայությունը: Անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ երբ 100 տարի առաջ Օսմանյան կայսրության կողմից իրականացվեց մեկուկես միլիոն հայերի ցեղասպանությունը, սիրիացի ժողովուրդը օգնության ձեռք մեկնեց ցեղասպանությունից մազապուրծ եղած մեր հայրենակիցներին և Սիրիան դարձավ նրանց ապաստանն ու երկրորդ հայրենիքը: Պատահական չէ, որ Հայաստանի իշխանությունները մշտական ուշադրության կենտրոնում են պահում սիրիահայության խնդիրները: Հայաստանը նաև հազարավոր սիրիահայ փախստականների է ընդունել և կառավարությունը գործադրում է ջանքեր նրանց հոգսերը Հայաստանում թեթևացնելու և համակողմանի աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ: Ի դեպ, Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը արդեն մի քանի տարի է միակ գործող օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունն է Հալեպում:

Ըդնհանուր առմամբ, մեզ մտահոգում են Մերձավոր Արևելքում ազգային և կրոնական փոքրամասնությունների պաշտպանության խնդիրները, որոնք հաճախ են հարձակման թիրախ դառնում ծայրահեղականների կողմից: Այս առումով շնորհակալ ենք Սիրիայի կառավարությանը՝ սիրիահայ համայնքի և Սիրիայում հայկական մշակութային ժառանգության պահպանման նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար:

Այն, ինչ տեղի է ունենում Սիրիայում, իրոք ողբերգություն է: Մենք ցանկանում ենք, որ բարեկամ Սիրիան շուտ հաղթահարի դժվարությունները և վերադառնա բնականոն կյանք, ինչը կնպաստի տարածաշրջանում կայունության հաստատմանը: Այս ճգնաժամի հաղթահարումը և խաղաղության հաստատումը հնարավոր են բռնությունների դադարեցման, հրադադարի հաստատման, բոլոր շահագրգիռ ու կառուցողական ուժերի միջև քաղաքական բանակցությունների իրականացման միջոցով»:

Գործայկալության հարցին, թե տարածաշրջանում ահաբեկչության ծավալման և աշխարհի համար դրա սպառնալիքների նկատմամբ Հայաստանը ի՞նչ ծրագրեր ունի ահաբեկչական խմբերի ավելացմանը դիմագրավելու համար, Իրանում ՀՀ դեսպանն ասել է, որ ահաբեկչությունը, որը չի ճանաչում որևէ կրոն, ազգություն և աշխարհագրական սահմաններ, սպառնալիք է ամբողջ քաղաքակիրթ մարդկության համար:

«Եվ հավատացեք դա բնավ չափազանցություն չէ, հաշվի առնելով այդ անդրազգային չարիք-երևույթի առջև բացված մեծ հնարավորությունները տեղեկատվական տեխնոլոգիաների արդի դարաշրջանում: Կարծում եմ, որ ամբողջ աշխարհը պետք է միասնական լինի «Իսլամական Պետության» և նման այլ ահաբեկչական կառույցների դեմ առանց նախապայմանների պայքարի հարցում և միջազգային իրավունքն էլ լիովին ընձեռում է այդ հնարավորությունը: Ռազմական պայքարից բացի նախ և առաջ անհրաժեշտ է վերջ դնել ահաբեկչական կառույցներին տարբեր տեղերից հատկացվող ֆինանսական հոսքերին, իրականացնել համալիր կրթական, մշակութային և քարոզչական միջոցառումներ ահաբեկիչների գաղափարախոսության տարածմանը հակազդեցություն ցուցաբերելու համար:

Ահաբեկչական կազմակերպությունների գործունեությունից Մերձավոր Արևելքում մեծ զրկանքներ են կրել նաև էթնիկ և կրոնական փոքրամասնությունները: Միջազգային ատյաններում Հայաստանը հետևողականորեն բարձրաձայնել է Մերձավոր Արևելքում ծայրահեղականների բռնությունների հետևանքով ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքների ոտնահարմանը վերջ դնելու անհրաժեշտության մասին։

Մենք այսօր Սիրիայում և Իրաքում կրկին տեսնում ենք մարդկության դեմ ուղղված ծանր հանցագործություններ: 1915թ. իրականացված մեկուկես միլիոն հայերի Ցեղասպանությունը Օսմանյան կայսրության կողմից ահաբեկչության ու ծայրահեղականության դրսևորում էր: Ցավոք, Հայոց ցեղասպանության անպատժելիությունը ծնեց նոր հանցագործություններ ուղղված՝ մարդկության և քաղաքակրթության դեմ, ինչի վկայությունն են  նաև այսօր ահաբեկիչների կողմից իրականացվող դաժան ոճրագործությունները: Հայաստանը մշտապես դատապարտել է ծայրահեղականների կողմից իրականացվող մարդատյաց հանցագործությունները և գտնում է, որ խնդիրն այնպիսի կարևորություն է ստացել, որ ժամանակն է մի կողմ դնել բոլոր երկրների ու քաղաքական ուժերի այլ տարաձայնություններն ու հակասությունները և միասնական, սկզբունքային վերաբերմունք դրսևորել համընդհանուր պայքարի և արմատական գործողությունների համար»,-ամփոփել է Արտաշես Թումանյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:16
Ըստ թուրք մասնագետների՝ Թուրքիան կարող է առանցքային դեր խաղալ Եվրոպայի էներգետիկ ճգնաժամը մեղմելու գործում
Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը կդադարեցվի 2025 թվականի հունվարի 1-ին, քանի որ լրանում է համապատասխան պայմանագրի գործողության...
Աղբյուր` Panorama.am
20:06
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Թորգերդուր Կատրինին
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Թորգերդուր Կատրինին՝ Իսլանդիայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ․ «Սրտանց շնորհավորում եմ։...
Աղբյուր` Panorama.am
19:41
Երևանի բնակիչներին տուրքերի մեջ խեղդելու այս արատավոր վարքագիծը մերժում ենք, հորդորում ենք հրաժարական տալ․ Հրայր Կամենդատյան
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երևանում աղբահանության վճարի հաշվարկը կկատարվի ըստ բնակարանի մակերեսի...
Աղբյուր` Panorama.am
19:28
Ավելի քան 42 մլն դրամ են հատկացրել քաղաքապետարանի աշխատակիցներին տեղափոխելու համար․ Արմենակ Դանիելյան
2025թ․ բյուջեով 42 մլն 600 հազար դրամ է հատկացվել 6 ավտոբուսի համար, որոնք պետք է Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին տնից տանեն աշխատանքի և...
Աղբյուր` Panorama.am
19:14
Ալեն Սիմոնյանը պարգևատրումներ է արել
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել․ «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Եկեք ինքներս մեզ չխաբենք․ Միխեիլ Սաակաշվիլի
Վրաստանի ազատազրկված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի խոսքով, «Վրացական երազանք»-ի առաջնորդները հասկանում են միայն «մահակի...
Աղբյուր` Panorama.am
18:35
Արգելվել է «Բիոտոն» ՍՊ ընկերության էլեկտրամատակարարման նոր ենթակայանի գործարկումը
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական  և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի  Էներգետիկայի և էներգասպառման վերահսկողության վարչության...
Աղբյուր` Panorama.am
18:23
Ճիշտ ե՞մ հասկանում, որ հրաժարվում են․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում, կրկին անդրադառնալով երեք նախագահներին բանավեճի հրավիրելու գրառմանը, գրում է․ «Սիրելի ժողովուրդ,...
Աղբյուր` Panorama.am
18:12
Դադարեցվել են Մասիս համայնքում գտնվող մետաղաձուլման գործարանի աշխատանքները  
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել Մասիս քաղաքի կայարանի հարակից տարածքում գործող ձուլարանից արտանետվող թանձր ծխի...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ալիևն ու Էրդողանը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ շնորհավորելու նրան ծննդյան օրվա առիթով։...
Աղբյուր` Panorama.am
17:46
Որտեղ նայում եմ՝ ՔՊ-ականներդ ամեն մեկդ մի կոռուպցիայի սկանդալի ասս եք, 50 մլն դրամն էլ էդտեղ եք դմփցրել. Զարոկյան
«Ծանոթ դեմքերից է։ «Հետք»-ի կոռուպցիայի սկանդալի աստղերից է, իր հարևանի անունով Աբովյանում ֆուտբոլի դաշտ են սարքել 50 մլն...
Աղբյուր` Panorama.am
17:41
Օրեր առաջ Վիլնյուսի փողոցում մեքենան այրած երիտասարդին գտել են
Դեկտեմբերի 16-ի գիշերը՝ ժամը 1.55-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Վիլնյուսի փողոցի...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ճոճկանի տներից մեկի նկուղում հայտնաբերվել են 12 կգ-ից ավելի կանեփանման զանգված և ցողուններ
Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում հետախուզման մեջ գտնվող տղամարդու գտնվելու վայրի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին...
Աղբյուր` Panorama.am
17:31
«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հաղթել է ծանրամարտի աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանը
«Սպորտի ոլորտում տարվա լավագույններ» մրցույթի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի առցանց քվեարկության արդյունքներով...
Աղբյուր` Panorama.am
17:16
Սարքել են իրենց հոր դուքանը, ինչ ուզեն կանեն, անհեթեթ որոշում է. Կարեն Չիլինգարյանը՝ աղբահանությունն ըստ բնակմակերեսի գանձելու որոշման մասին
Երևանի ավագանին այսօրվա նիստում որոշում ընդունեց, ըստ որի, երևանցիներն աղբահանության դիմաց 2025 թվականից ոչ թե մեկ անձի հաշվարկով են վճարելու,...
Աղբյուր` Panorama.am
17:11
Սևանա լճում և ափամերձ տարածքներում իրականացվել է ուժեղացված ծառայություն
Ջրային պարեկային ծառայությունը Էկոպարեկային ծառայության հետ համատեղ դեկտեմբերի 23-ին Սևանա լճում և Նորատուս բնակավայրի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
17:01
Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ իրականացվել է ոչ թե քրեական, այլ քաղաքական հետապնդում. Պաշտպան
«Շարունակվում է ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա ընտանիքի անդամներ նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
17:00
Էյֆելյան աշտարակից զբոսաշրջիկները տարհանվել են վերելակում բռնկված հրդեհի մասին լուրերից հետո
Այսօր շուրջ 1200 զբոսաշրջիկ է տարհանվել  Էյֆելյան աշտարակից առաջին և երկրորդ հարկերի միջև վերելակի հորաններից մեկում բռնկված հրդեհի մասին...
Աղբյուր` Panorama.am
16:38
Պարգևավճարների աճ, կապիտալ ծախսերի նվազում և չիրականացվող ծրագրեր՝ Երևանի պատկերը 2025թ.-ին. «ԼՈՒՅՍ»
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Երևան քաղաքի 2025թ. բյուջեն։ • 2025թ. բյուջեի եկամուտների հարցում քաղաքային իշխանությունները...
Աղբյուր` Panorama.am
16:18
Ողբերգական վթար. բախվել են «Honda»-ն և «Opel»-ը, կա երկու զnh
Այսօր ժամը 14:00-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գառնի գյուղի սկզբնամասում...
Աղբյուր` Panorama.am
16:12
«Կարմիր կետագծերի» թանկացման որոշումն անցկացնելու հարցում ՔՊ-ին աջակցած Գրիգոր Հարությունյանը վայր է դրել մանդատը
««Կարմիր կետագծերի» անցկացման որոշումն ի՞նչ մեծ խաղադրույքներ, կարևորություն էր ներկայացնում, որ մեկ ձեռնպահ քվեարկած ավագանու...
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանի՝ 2024-ի լավագույն մարզիկները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացրել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը,...
Աղբյուր` Panorama.am
16:01
«Մարդկությունը չի ստեղծել նման ժավել, որով կարելի է մարքել Նիկոլի այդ խարանը». Աշոտյան
«Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի կարճաժամկետ առումով նախընտրական շեմին մաքրել իրեն ամենամեծ մեղքերից, մեկը Արցախի հանձնում է,...
Աղբյուր` Panorama.am
15:36
Team-ի նորագույն NGN ցանցը հասանելի է Վայոց ձորում և Արմավիրում
Team Telecom Armenia-ն հայտարարում է տարածաշրջանում եզակի օպտիկամանրաթելային NGN ցանցի ծածկույթի ընդլայնման մասին՝ ներառելով Վայոց ձորի և...
Աղբյուր` Panorama.am
15:26
Դուք այսօր առավել ջանք ու եռանդ պիտի ներդնեք ձեր ծառայության մեջ. Մակար Սրբազանը՝ նորընծա սարկավագներին
Այսօր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբել է Սուրբ Ստեփանոս Նախավկայի հիշատակության օրը, որը նաև Եկեղեցու անդաստանում ծառայող...
Աղբյուր` Panorama.am
15:17
Ադրբեջանական կողմը հենց այդ լրջագույն մտավախությամբ շարունակ ձգձգում էր գործընթացը. Գևորգ Դանիելյան
«Միանշանակ է եղել այն առանցքային հիմնադրույթը, որ Արցախը ոչ թե վերադարձվում է նախկին կարգավիճակին, այլ պահպանվում է ստատուս-քվո, որի պարագայում կազմակերպվում է նոր հանրաքվե»
Աղբյուր` Panorama.am
15:12
Սանկտ Պետերբուրգում Պուտին-Փաշինյան առանձին հանդիպում նախատեսված չէ.Պեսկով
Սանկտ Պետերբուրգ մեկնող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գրաֆիկում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առանձին հանդիպում չկա։ Այդուհանդերձ, երկու...
Աղբյուր` Panorama.am
15:00
Եկամտային հարկի վերադարձի դիմումները 2025 թվականին քաղաքացիները կարող են ներկայացնել հունվարի 15-ից
Պետական եկամուտների կոմիտեն եկամտային հարկի վերադարձից օգտվող քաղաքացիներին հիշեցնում է, որ հարկային պարտավորությունների հաշվառման նոր՝ անձնական...
Աղբյուր` Panorama.am
14:58
«Հանրային ձայն»ի նախկին անդամ Գրիգոր Հարությունյանն իր մասնակցությամբ օգնեց ՔՊ-ին ընդունել «կարմիր գծերի» մասին որոշումը
«Լյուստրացիա տեղի կունենա, ով քվեարկի այս նախագծին, առնվազն իշխանության կողմնակից է»,-«կարմիր գծերի» թանկացում ենթադրող...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին
14:54 24/12/2024

Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}