Հրթիռակոծվել է Քեսաբի հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցու տարածքը
Զինյալ ահաբեկչական խմբավորումները երեկ՝ հունվարի 20-ին, հրթիռակոծել են Քեսաբի խաղաղ բնակչությանը: Այս մասին հայտնում է Հալեպի «Գանձասար» պարբերականի ֆեյսբուքյան էջը:
Ինչպես հաղորդվում է, զինյալ ահաբեկիչները հրթիռակոծումն իրականացրել են թուրքական տարածքից: Քեսաբի խաղաղ բնակչության Գրադ տեսակի հրթիռային կայանքից երկու հրթիռ է արձակվել:
Առաջին հրթիռը ընկել է Քեսաբի մզկիթից դեպի հյուսիս՝ 50 մետր հեռավորության վրա, իսկ երկրորդը՝ հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցու հետնամասում: Կատարածի հետևանքով արձանագրվել են նյութական վնասներ, կա մեկ վիրավոր: Աղբյորի փոխանցմամբ զոհեր չկան:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին