Գևորգ Սաֆարյանը հայտարարել է, որ որևէ մարմնական վնասվածք չունի. ԱՆ ՔԿՎ
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում Գևորգ Սաֆարյանի նկատմամբ բռնությունների վերաբերյալ հրապարակումների հետքերով կատարվել է ուսումնասիրություն: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից:
«Կալանավորված անձ Գևորգ Սաֆարյանը բժշկի կողմից ենթարկվել է մարմնական զննության, որի արդյունքում որևէ մարմնական վնասվածք կամ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, Գևորգ Սաֆարյանը հայտարարել է, որ որևէ մարմնական վնասվածք չունի, ներկա պահին իր առողջությանը կամ կյանքին որևէ վտանգ չի սպառնում, ոչ հիմնարկի ծառայողների և ոչ էլ դատապարտյալների հետ որևէ խնդիր չունի», -նշվում է ՔԿՎ հանրային կապերի բաժնի տարածած հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին