ԱՄՆ-ում լույս է տեսել «Հրանտ Դինք. Թուրքիայի համրերի հայ ձայնը» անգլերեն վեպը
ԱՄՆ-ում լույս է տեսել 2007թ. սպանված պոլսահայ լրագրող, Թուրքիայի հայկական «Ակոս» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի մասին պատմող առաջին ծավալուն կենսագրական վեպը:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, թուրքական «T24» լրատվակայքի համաձայն՝ Մաուրին Ֆրիլեիի կողմից անգլերեն թարգմանված գրքի թուրքերեն տարբերակը կոչվում է «Հրանտ», հեղինակը Թուբա Չանդարն է: Անգլերեն թարգմանությունը լույս է տեսել «Hrant Dink: An Armenian Voice of the Voiceless in Turkey / Հրանտ Դինք. Թուրքիայի համրերի հայ ձայնը» վերնագրով: Ըստ աղբյուրի՝ 736 էջանոց թուրքերեն գիրքը թարգմանվել է կրճատումներով և անգլախոս ընթերցասերին կներկայացվի ընդամենը 403 էջից բաղկացած աշխատության տեսքով:
Գրքի հեղինակ Թուբա Չանդարը երեք տարի է աշխատել Դինքի կենսագրական տվյալները, նրա մասին մտերիմների, հարազատների ու ծանոթների հուշերը, նրա սակավաթիվ ստեղծագործություններն ու ինքնակենսագրական նշանակության հոդվածներն ի մի բերելու ուղղությամբ: Այդ ընթացքում հեղինակը հանդիպել է 125 հոգու հետ, կատարել շուրջ 200 ձայնագրություն:
Գիրքը թուրքերենով լույս է տեսել 2010թ. սեպտեմբերի 15-ին՝ Հրանտի Դինքի ծննդյան օրը և կարճ ժամանակում հայտնվել Թուրքիայում ամենաշատ կարդացվող գրքերի ցուցակի առաջին հորիզոնականներում:
Կենսագրականի անգլերեն թարգմանության էլեկտրոնային տարբերակն արդեն վաճառվում է Amazon.com կայքում, իսկ տպագրված տեսքով գիրքը գրախանութներում կհայտնվի հունվարի 31-ից:
Հարակից հրապարակումներ`
- ԵԱՀԿ-ն կոչ է անում մեծացնել ջանքերը՝ Հրանտ Դինքի սպանության պատվիրատուներին բացահայտելու համար
- Պատմաբան. Կասկածում եմ, որ Հրանտ Դինքի սպանության գործը մինչև վերջ կբացահայտվի
- ԵԽԽՎ-ն կոչ է անում ամբողջությամբ հետաքննել Հրանտ Դինքի սպանության հանգամանքները
- Եվրոպական խորհրդարանում նշվելու է Հրանտ Դինքի սպանության տարելիցը
- Կհրատարակի Հրանտ Դինքի երկրորդ գիրքը
- Թուրք հոդվածագիր. «Հրանտ Դինքի առաջ մեր վիզը ծուռ է»
- Հրանտ Դինքի անվան փողոց` Մալաթիայում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին