Երեկ հերթական սև օրն էր ռուսական ռուբլու համար. «Ժողովուրդ»
Երեկ ռուսական ռուբլու համար հերթական սև օրն էր: Ռուբլին արժեզրկվում էր ժամ-ժամ, և արդեն օրվա վերջին 1 դոլարի փոխարժեքը ռուսական ռուբլով հասավ 86 ռուբլու: Ինչպես հայտնի է՝ ռուսական ռուբլու հերթական կտրուկ արժեզրկումը պայմանավորված է նավթի միջազգային գների անկմամբ: Անցած տարվա վերջի դրությամբ նավթի գները պահպանվում էին մեկ բարելը 45 դոլարի սահմաններում: Այս մասին գրել է «Ժողովուրդ»-ը:
«Այս տարվա սկզբից «սև ոսկու» միջազգային գները կրկին սկսեցին իջնել, և մի քանի օրում մեկ բարել նավթի գինը 30 դոլարից էլ էժանացավ: Երեկվա դրությամբ արդեն նավթի միջազգային գինը մեկ բարելի դիմաց իջել էր մինչև 27 դոլար: Հայկական դրամի համեմատ ռուսական ռուբլու փոխարժեքը իջել է մինչև 1 ռուբլին 5 դրամ: Ի դեպ, ի տարբերություն ռուսական ռուբլու նախորդ արժեզրկումների, որոնց ժամանակ հայկական դրամը ևս շատ արագ, կտրուկ արժեզրկվում էր, այս անգամ, բարեբախտաբար, նման երևույթի մենք ականատես չենք լինում»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան