Ղնեմիեի Սուրբ Գևորգ եկեղեցին մասամբ վնասվել է
Լաթաքիայի շրջանում գտնվող հայաբնակ Ղնեմիե գյուղի Հայ առաքելական Սուրբ Գևորգ եկեղեցին, զինյալ ահաբեկչական խմբավորումների հսկողության տակ գտնվելու ընթացքում մասամբ վնասվել է: Ահաբեկիչները հանել են եկեղեցու խաչը, հրկիզել են սրահը, բայց եկեղեցին կանգուն է: Այս մասին գրում է Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջը:
Նշենք, որ սիրիական բանակն ազատագրել է Լաթաքիայի շրջանի մի քանի գյուղ, այդ թվում նաև հայաբնակ Ղնեմիե գյուղը, որի բնակիչները հեռացել են 4 տարի առաջ՝ զինյալ ահաբեկչական խմբավորումների ներխուժելու պատճառով: