Ճապոնիան չեղարկել է Իրանի դեմ պատժամիջոցները
Ճապոնիայի կողմից Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները չեղարկված են: Այս մասին «Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Էսխիդե Սուգան:
Ինչպես նշվում է, չեղարկման մասին որոշումը հաստատել է նաև Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Ֆումիո Կիսիդան:
Հաղորդվում է, որ պատժամիջոցների վերացման մասին որոշմամբ արդեն հնարավոր կդառնա Իրանի և Ճապոնիայի միջև լայնածավալ ներդրումային պայմանավորվածությունների իրագործումը, որոնց մասին համաձայնություն էր ձեռք բերվել նախորդ տարի Ճապոնիայի արտգործնախարարի՝ Թեհրան կատարած այցի շրջանակներում: