Շանթ Հարությունյանը հացադուլ է հայտարարել
Հունվարի 21-ին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում իր ազատազրկումը կրող Շանթ Հարությունյանը անժամկետ հացադուլ է հայտարարել: Այդ մասին տեղեկացրել է նրա որդին` Շահեն Հարությունյանը:
Իր ֆեյսբուքյան էջում Շանթի որդին նաև գրել է, որ այդ քայլով Շանթ Հարությունյանը պաշտպանում է Հայկ Կյուրեղյանի պահանջները։
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Հայկ Կյուրեղյանը հունվարի 14-ից գտնվում է հացադուլի մեջ, իսկ հունվարի 18-ից` ջրադուլի:
ԱՆ ՔԿՀ-ներում դիտորդական առաքելություն իրականացնող խմբի ղեկավար Ռոբերտ Ռևազյանը մեզ հետ զրույցում տեղեկացրել էր, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող Կյուրեղյանը պահանջում է իրեն տեղափոխել մենախուց:
Հարակից հրապարակումներ`
- Չի բացառվում` Հայկ Կյուրեղյանը հացադուլը հայտարարել է հենց անվտանգությունից ելնելով. Իրավապաշտպան
- Հայկ Կյուրեղյանը բժիշկների հսկողության տակ է. ԱՆ ՔԿՎ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան