Սորոս. Ռուսաստանի ֆինանսական ռեզերվները մի-երկու տարուց կսպառվեն
Ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսը «Bloomberg» գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ Ռուսաստանը ունի բավարար չափով միջազգային պահուստային ռեզերվներ, որպեսզի կարողանա մի քանի տարի հաջողությամբ դիմակայել ներկա ֆինանսատնտեսական անբարենպաստ պայմաններին:
«Ռուսաստանի դիրքերը շատ թույլ են, բայց նրանց պահեստային ֆոնդերը կհերիքեն մի-երկու տարի դիմանալու համար»,-նշել է Սորոսը:
Ֆինանսիստի կարծիքով`ամենածանր տարին Ռուսաստանի համար կլինի 2017թ-ը, քանի որ հենց այդ տարում Ռուսաստանի պահուստային ֆոնդերը կսկսեն սպառվել:
Սորոսի կարծիքով` ստեղծված իրադրության պայմաններում Ռուսաստանը պետք է բյուջետային ծախսերը կրճատելու համալիր ծրագիր մշակի, ինչը, սակայն, կվնասի, այսպես կոչված, «հասարակական դաշինքներին», որոնց հաշվին Պուտինի հեղինակությունը Ռուսաստանում այդքան բարձր է: