Քաղաքապետարան. «Դոլմամա»-ի ապամոնտաժման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը
«Զանգվածային լրատվամիջոցներով շրջանառավող տեղեկատվությունն այն մասին, որ առաջիկայում նախատեսվում է Աբովյան, Պուշկին և Նալբանդյան փողոցների միջանկյալ հատվածում, որի մեջ մտնում է նաև «Դոլմամա» ռեստորանը, իրականացնել շենքերի ապամոնտաժման աշխատանքներ, չի համապատասխանում իրականությանը»,-նման հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«Այս հարցի հետ կապված հարկ ենք համարում տեղեկացնել, որ դեռևս 2008 թվականի օգոստոսին, ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ, վերը նշված հատվածը ճանաչվել է հանրային գերակա շահ: Տարածքը ձեռքբերող «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությունն առ այսօր իրականացնում է առկա գույքերի ձեռք բերման գործընթաց, և տարածքի կառուցապատման հետ կապված որևէ նախագիծ մինչ օրս չի ներկայացրել Երևանի քաղաքապետարան:
Համապատասխանաբար, տվյալ տարածքի շենքերի քանդման կամ ապամոնտաժման թույլտվություններ չեն տրամադրվել:
Հարկ ենք համարում նաև նշել, որ տվյալ տարածքում առկա են թվով 4 հուշարձան-շենքեր, որոնց պահպանման հետ կապված Երևանի քաղաքապետարնի դիրքորոշումը հստակ է՝ դրանք պահպանվելու են նույն տեղում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին