Քաղաքական 13:00 22/01/2016 Հայաստան

ԵԽԽՎ ընթացակարգերը ստեղծում են կոռուպցիոն ռիսկեր

Հեղինակ` Էդգար Խաչատրյան

Միջազգային խորհրդարանական համագործակցության ամենամեծ ձևաչափերից մեկը լինելով՝ ԵԽԽՎ-ն վերջին շրջանում, ցավոք, պարբերաբար դառնում է քննադատության առարկա:

Բավական շատ է խոսվում ԵԽԽՎ խորհրդարանականների մասնակցությամբ կոռուպցիոն սկանդալների և այլ բացասական երևույթների մասին, սակայն շատ քիչ ուշադրություն է դարձվում ԵԽԽՎ որոշ ընթացակարգերի, որոնք անուղղակիորեն նպաստում են տարաբնույթ ռիսկերի մեծացմանը:

Այսպես, ԵԽԽՎ-ն իրենից ներկայացնում է խորհրդատվական մարմին, որտեղ ներկայացված են խորհրդարանականներ ԵԽ բոլոր 47 անդամ երկրներից: Յուրաքանչյուր երկրի ներկայացուցիչների սահմանված քանակը պայմանավորված է նրա մեծությամբ և տատանվում է 2-ից մինչև 18-ի սահմաններում, իսկ ԵԽԽՎ խորհրդարանականների ընդհանուր թիվը 324 է, որոնցից յուրաքանչյուրը կոչված է ներկայացնելու ոչ թե իր երկրների դիրքորոշումը՝ այս կամ այն խնդիրների հետ կապված, այլ սեփական մոտեցումները:

Սակայն, ինչպես փորձը ցույց է տալիս, սահմանված այս ժողովրդավարական վեհ սկզբունքը ոչ միայն չի նպաստում կառույցի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, այլ ընդհակառակը՝ ստեղծում է կոռուպցիոն ռիսկեր՝ խորհրդարանականի ձայնը դարձնելով առևտրի առարկա: Այս մասին են թերևս վկայում եվրոպական ԶԼՄ-ներում պարբերաբար հայտնվող այս կամ այն սկանդալային բացահայտումները, որոնք կապված են ԵԽԽՎ խորհրդարանականների անվան հետ:

Նման կոռուպցիոն ռիսկերը, սակայն, բավական լուրջ կենսունակություն են ստացել՝ ԵԽԽՎ ընթացակարգային մեկ այլ առանձնահատկությամբ պայմանավորված. խոսքը վերաբերում է ԵԽԽՎ նստաշրջանների որոշումների ընդունման գործընթացի ընթացքում քվորումի ապահովման խնդրին: Ըստ Ասամբլեայի ընթացակարգերի կանոնների՝ քվորումը կազմում է քվեարկելու իրավունք ունեցող Ասամբլեայի ներկայացուցիչների 1/3-ը (կետ 42.3): Համաձայնվեք, որ համաեվրոպական մի կառույցի համար, որն անուղղակի կերպով ներկայացնում է շուրջ 820 միլիոն եվրոպացու, 1/3-ը որպես բանաձևերի ընդունման համար անհրաժեշտ շեմ սահմանելն այդքան էլ չի համապատասխանում տվյալ կառույցի լրջությանը: Հենց նման ցածր շեմը որոշ երկրների համար ստեղծում է ցանկալի բանաձևերի անցկացման գայթակղություն, և այդ նպատակով գործի է դրվում արդեն բավական հղկված և մշակված լոբբիստական կամ առավել հաճախ՝ կոռուպցիոն մեխանիզմը, ինչի հնարավորությունը քվորումի ապահովման առավել բարձր շեմի պարագայում առավել դժվար կլիներ:

Անգամ բերվող արդարացումները, թե քվորումի ապահովման համար պատգամավորների նման քանակը պայմանավորված է այն հանգամանքով, որ տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով ոչ բոլոր խորհրդարանականները կարող են ներկա գտնվել բոլոր քվեարկություններին, իրականում բավարար չեն: Ավելին՝ դրանք խոսում են այն մասին, որ այդ նույն խորհրդարանականների կողմից ոչ բավարար լրջություն է ցուցաբերվում վստահված պատասխանատվության նկատմամբ: Առավել ցավալի է այն, որ այդ անլուրջ վերաբերմունքն իր անդրադարձն է ունենում աշխարհի ամենահին միջազգային խորհրդարանական համագործակցության ձևաչափի՝ ԵԽԽՎ-ի վարկանիշի վրա մասնավորապես և Եվրոպայի խորհրդի հեղինակության վրա ընդհանրապես:

Անվիճելի է այն, որ խորհրդարանականների կողմից ԵԽԽՎ աշխատանքներին, նստաշրջաններին ոչ ակտիվ մասնակցությունը, ինչպես նաև քվորումի ապահովման համար սահմանված ցածր շեմը միմիայն մեծացնում են տարաբնույթ բացասական երևույթների՝ մասնավորապես կոռուպցիայի վրա հիմնված արշավների հնարավորությունը, ինչի արդյունքում հաճախ ականատես ենք լինում ԵԽԽՎ կողմից ընդունված ոչ օբյեկտիվ, երբեմն անգամ հակասական բանաձևերի: Խնդիրն առավել խոսուն է, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ տարբեր պատվերների ներքո ԵԽԽՎ անունից երբեմն բանաձևեր են ընդունվում անգամ հակամարտությունների հետ կապված՝ առանց հաշվի առնելու դրանց առանձնահատկությունները, նրբությունները և միջամտության արդյունավետության խնդիրը: Ճիշտ է՝ ԵԽԽՎ բանաձևերը որևէ իրավական ուժ չունեն, քանզի ԵԽԽՎ-ն իր բնույթով խորհրդատվական մարմին է, սակայն թեկուզ հենց հակամարտությունների հետ կապված ցանկացած ոչ օբյեկտիվ բանաձև կարող է մեծացնել լարվածությունը հակամարտող կողմերի միջև՝ ընդհուպ հանգեցնելով զոհերի:

Ստեղծված իրավիճակում պետք է միայն հուսալ, որ ժամանակի ընթացքում ԵԽԽՎ նման ներկայացուցչական մարմինը համապատասխան մեխանիզմների մշակման շնորհիվ կմեծացնի իր արդյունավետությունը, իսկ խորհրդարանականներն առավել խոհեմ կլինեն և լրջորեն կվերաբերվեն իրենց ստանձնած առաքելությանը: Ակնհայտ է լուրջ բարեփոխումների անհրաժեշտությունը, որոնք կարող են նախաձեռնվել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության և գործընկերների կողմից:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}