Ջերմաստիճանի անկում և տեղումներ՝ առաջիկա օրերին
Հայաստանի տարածքում առաջիկա օրերին սպասվում է եղանակային պայմանների կտրուկ փոփոխություն, քանի որ հանրապետության տարածքին մոտենում է նոր հզոր ցիկլոն: Panorama.am-ին տեղեկացրեց ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Նա նշեց, որ հունվարի 23-ի օրվա երկրորդ կեսին, 24-26-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 23-24-ին հովտային գոտիներում՝ թաց ձյուն: Հունվարի 24-25-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ, առանձին շրջաններում՝ բուք, ցածր տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց:
Գ.Սուրենյանի հաղորդմամբ, հունվարի 24-ի երեկոյան ժամերին հանրապետություն կթափանցեն արկտիկական ցուրտ հոսանքներ, օդի ջերմաստիճանը հունվարի 24-27-ին աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով: Հունվարի 25-ին և 26-ին հանրապետության ողջ տարածքում կդիտվի ձյուն, առավել առատ տեղումներ կլինենն հունվարի 24-ին և 25-ին:
Նա աաց, որ այդ օրերին լեռնային շրջաններում ջերմաստիճանը կիջնի մինչև -26 աստիճան, Արարատյան դաշտում՝ մինչև -16-17 աստիճան, մայրաքաղաքում՝ մինչև -16 աստիճան: Հունվարի 25-ից հետո ցերեկային ժամերին ջերմաստիճանը Երևանում և Արարտյան դաշտում լինելու է բացասական:
Երևանում՝
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան