Ռուս արվեստագետը ստեղծում է անսովոր տիկնիկներ
Տիկնիկներ, որոնք անսովոր են, որևէ մեկ այլ տիկնիկի նման չեն, խորհրդավոր ու անհավատալի են: architecturendesign.net-ը գրում է, որ հենց նման տիկնիկներ է ստեղծում ռուս արվեստագետ Միխայել Զայկովը:
Նրա ստեղծած տիկնիկների դեմքերը շատ իրական են, կենդանի ու գեղեցիկ, կարծես շնչում են: Այս տիկնիկների ոճը, նյութը և չափը նման է ավանդական անշարժ տիկնիկներին, բայց Զայկովի ստեղծած տիկնիկները լիովին շարժական են:
Ամեն կերպար և հագուստ մշակված է շատ մանրակրկիտ, արված է բարձր մակարդակով: Տիկնիկների հագուստները ստեղծում է, մազերը հարդարում է Իրինա Կուզեմինան:
Տիկնիկների պատրաստման համար օգտագործում է պոլիմերային կավ, ապակե աչքեր, Ֆրանսիայից բերված անգորական այծի մազ:
Միխայել Զայկովի տիկնիկները ցուցադրվել են «Տիկնիկների արվեստ» Մոսկվայի տիկնիկների միջազգային 14-րդ ցուցահանդեսում, որից հետո նա մեծ ճանաչում է ձեռք բերել:
Մ.Զայկովն ավարտել է Կուբանի պետական համալսարանի գեղարվեստա-գրաֆիկական ֆակուլտետը, մասնագիտությամբ քանդակագործ է: Ավարտել է նաև ասպիրանտուրան, միաժամանակ 2010-2013 թթ. աշխատել տիկնիկային թատրոնում որպես քանդակագործ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում