Հ1-ի աշխատակիցը ԱԱԾ խոսնակ կնշանակվի. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ի հավաստի տեղեկություններով՝ առաջիկայում Ազգային անվտանգության ծառայության մամուլի խոսնակ է նշանակվելու Հանրային հեռուստաընկերության աշխատակից Կարեն Հակոբյանը, որը համարվում է Հ1-ի վարչական բաժնի աշխատակից:
«Իրականում Հակոբյանը ԱԱԾ աշխատակից է, որը փաստորեն, «կանտռոլի տակ» է պահել Հ1-ի անցուդարձը:
Թերթը հիշեցնում է, ԱԱԾ մամուլի քարտուղարի պաշտոնը Արծվին Բաղրամյանի մահից հետո տևական ժամանակ է թափուր է և լրագրողները շատ դեպքերում դժվարանում են որևէ հարցով մեկնաբանություն ստանալ ԱԱԾ-ից:
«Մեզ հայտնի դարձավ նաև, որ Հ1-ում Կարեն Հակոբյանի փոխարեն արդեն մի քանի օր է, այլ անձ է աշխատում: Ենթադրվում է, որ Հակոբյանի նշանակման մասին պաշտոնապես կհայտարարվի փետրվարին»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան