ՎՏԲ-Հայաստան Բանկը «Էքվիլիբրիա (Հայաստան)» ընկերության հետ համատեղ առաջարկում է VTB Airmiles ծառայությունը
ՎՏԲ-Հայաստան Բանկը Բանկը «Էքվիլիբրիա (Հայաստան)» ընկերության հետ համատեղ առաջին անգամ Հայաստանի շուկայում թողարկում է Բանկի քարտերով կատարված անկանխիկ գործարքների դիմաց բոնուսային մղոնների կուտակման ծառայություն:
Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard և VISA բոլոր քարտապանները ստանում են հնարավորություն միանալ VTB Airmiles հատուկ ծարայությանը և կուտակել բոնուսային մղոններ իրականացված անկանխիկ գործարքների դիմաց՝ հետագայում կուտակված մղոնները գրեթե բոլոր միջազգային ավիաընկերությունների անվճար ավիատոմսերի հետ փոխանակման և ՀՀ տարածքում և արտասահմանում տարբեր առևտրային կետերում զեղջեր ստանալու հնարավորությամբ: Այս մասին հայտնում են ՎՏԲ-Հայաստան Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Բոնուսային մղոնները կուտակվում են հետևյալ մեխանիզմով՝ յուրաքանչյուր ծախսած 500AMD/$1/€1/60RR դիմաց քարտապանը կուտակում է 2 մղոն: Հաճախորդները կարող են կուտակել ավելացված մղոններ գործընկերային ցանցի շրջանակներում՝ Eqvilibria Club կայքում և ՀՀ առևտրային կետերում: Գրանցվելով http://www.eqvilibriaclub.ru կայքում և բացելով անձնական գրասենյակ, հաճախորդները կկարողանան հետևել բոնուսային մղոնների քանակին և փոխանակել դրանք անվճար ավիատոմսերի հետ: Կուտակված բոնուսային մղոնների օգտագործումը ժամանակային սահմանափակումներ չունի:
VTB Airmiles ծառայության միացման մեկ տարվա համար միջնորդավճարը կազմում է 12,900 ՀՀ դրամ:
VTB Airmiles ծառայության մասին ավելի մանրամասն տեղեկութոյւններ ստանալու համար կարող եք զանգահարել ՎՏԲ-Հայաստան Բանկի միասնական տեղեկատվական կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով կամ այցելել Բանկի ցանկացած մասնաճյուղ:
Eqvilibria Club ընկերությունը հանդիսանում է ռուսաստանյան շուկայի պրեմիում դասի բանկային քարտերի քարտապանների սպասարկման ամենախոշոր համակարգը: Հազարավոր ընկերություններ՝ ռեստորաններից մինչև ավիաընկերություններ, տրամադրում են Eqvilibria Club-ի անդամներին սպասարկման և ապրանքների ձերքբերման հատուկ պայմաններ ինչպես ՌԴ տարածքում, այնպես էլ արտասահմանում: