Եթե չլինեին փաստեր, ձերբակալություններ չէին լինի. Սեյրան Օհանյանը` զինված խմբի գործով անցնող անձանց մասին
Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է ապրի ՀՀ օրենքներով: Ովքեր այդ օրենքներից դուրս են գործունեություն ծավալում, պետք է իրենք պատասխանատվություն կրեն», -այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` անդրադառնալով զինված խմբի գործի շրջանակներում մի քանի ազատամարտիկների ձերբակալման փաստին:
Օհանյանը կարծում է, որ պետությունը զարգանում է համաչափ, և «օրենքից դուրս ոչ մեկ չի աշխատում»: Ասաց, որ ինքն էլ ազատամարտիկ շատ ընկերներ ունի, ովքեր ապրում են օրենքով ու իրենց «գործողություններում համարձակ են»:
Անդրադառնալով զինված խմբի գործով Վահան Շիրխանյանի, Գառնիկ Մարգարյանի, Վլադիմիր Առաքելյանի կալանավորմանը, ՊՆախարարն ասաց. «Եթե կան ձերբակալություններ, ուրեմն կան համապատասխան խախտումներ, որոնց շուրջ փաստեր են հավաքում»:
Նախարարի խոսքով, եթե չլինեին փաստեր, ձերբակալություններ չէին լինի:
Նշենք, որ նոյեմբերի վերջին Երևանի Նորք Մարաշ վարչական շրջանում երիտասարդների խումբ էր հայտնաբերվել, որոնց մոտ խուզարկության արդյունքում մեծ թվով զենք էր հայտնաբերվել: Այս գործը քննող ԱԱԾ քննչական վարչությունը հայտարարեց, որ զինված խումբը ծրագրել է զինված հարձակում գործել պետական մարմինների, քաղաքական-հասարակական գործիչների, քաղաքացիների վրա: Այս գործի շրջանակներում երկու տասնյակից ավելի մարդ կա կալանավորված: Կալանավորվել են նաև մի քանի ազատամարտիկներ` Խաչիկ Ավետիսյանը, Վլադիմիր Առաքելյանը, Հայրենիք և պատիվ կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Զինված խմբի գործով անցնող 3-ին գիտեմ, ազնվագույն մարդիկ են. Աշոտ Մանուչարյան
- Զինված հանցախմբի գործով նոր ձերբակալվածներ կան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին