ՀՅԴ-ն համաձայնել է ստանձնել երկու, բայց ազդեցիկ պորտֆելներ. «Հրապարակ»
«Հրապարակ»-ում կարդում ենք. «Այն պահից, երբ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը պաշտոնապես հայտարարեց, որ կոալիցիա մտնելու առաջարկը «սկզբունքորեն» ընդունել են, սկսվեցին բուռն քննարկումներ այս թեմայով։ Եվ իրարանցում սկսվեց հատկապես այն նախարարություններում, որտեղ կարող են նշանակվել ՀՅԴ «նախարարացուները»։
Բնականաբար, դրանք են կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի, գյուղատնտեսության, առողջապահության, էկոնոմիկայի նախարարությունները։
Սակայն «Հրապարակ»-ը տեղեկացել է, որ ՀՅԴ-ն «սկզբունքորեն» համաձայնել է ստանձնել երկու, բայց ազդեցիկ պորտֆելներ, 3-4՝ մանր-մունրի փոխարեն։ Ըստ նախնական լուրերի, նրանք ազդեցիկ են համարում կրթության և տարածքային կառավարման նախարարների պորտֆելները»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան