ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին ընդառաջ ԵԱՀԿ ՄԽ-ն հայտարարություն է տարածել
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեռ Անդրյուն (Ֆրանսիա) Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի մեկնարկից առաջ հայտարարություն են տարածել: Հայտարարությամբ նրանք ողջունում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման շուրջ գործադրվող ջանքերը և պատրաստ են աշխատել նրանց հետ, ովքեր կողմ են հիմնախնդրի խաղաղ լուծմանը:
«Մենք հասկանում ենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) առաջիկայում կարող է քննարկել ղարաբաղյան հիմնախնդրին առնչվող երկու բանաձևերը, հետևաբար հիշեցնում ենք ԵԽԽՎ-ին ու միջազգային ու տարածաշրջանային մյուս կազմակերպություններին, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հիմնախնդրի լուծման ու բանակցությունների միակ ձևաչափն է: Մենք գնահատում ենք ԵԽԽՎ անդամների ցուցաբերած հետաքրքրությունը, բայց հորդորում ենք չձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կվնասեն ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատին կամ կբարդացնեն շարունակվող բանակցային գործընթացը»,- նշվում է համանախագահների հայտարարության մեջ:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ հունվարի 26-ին ԵԽԽՎ-ում քվեարկության է դրվելու «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» և «Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» վերտառությամբ հակահայկական զեկույցները։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան