Հացպանյան. Եվրոպական, թուրքական մամուլն է խոսում ԵԽԽՎ-ում հակահայ բանաձևերի հեղինակների կաշառված լինելու մասին
«Եվրոպան 1988-1992 թվականներին կատարված իրողությունները շատ արագ կեղծեց, քննարկումներից դուրս մնացին նաև 600 հազար փախստականները»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի» համակարգող Մարիամ Ավագյանը:
Նա նշեց, որ իրենք հանդիպել են ՀՀ-ում գործող տարբեր դեսպանատների ներկայացուցիչների հետ, խոսել իրենց դիրքորոշումից, մշակած բանաձևերն ու ամեն անգամ հարցադրում արել՝ «ինչո՞ւ է 600 հազար հայ փախստականների հարցը դուրս մնացել միջազգային քննարկումներից»:
«Բոլորը մեզ նույն պատասխանն էին տալիս՝ մեղավորը ձեր հայկական իշխանություններ են, քանի որ որևէ տեղ ձեր մասին չեն բարձրաձայնում, ձեր իրավունքների խախտումների մասին չեն խոսում»,- ասաց Մ. Ավագյանը:
Նա նաև հավելեց, որ իրենք հայաստանյան կուսակցությունների, ԱԺ խմբակցությունների հետ են հանդիպել, որոնք ասել են, որ կկազմակերպեն քննարկումներ, ԱԺ լսումներ փախստականների հարցերով, սակայն որևէ բան մինչ այժմ չի եղել:
«Այս ամենից հետո տրամաբանական է, որ ԵԽԽՎ-ում պետք է հակահայ բանաձեր ի հայտ գան, քանի որ մեր արտաքին քաղաքական դաշտում հայության դիրքերը չեն պաշտպանում: Արտաքին քաղաքական դաշտում ներգրավված են տիկիններ և պարոններ, ովքեր պատահական մարդիկ են, չեն կարողանում իրավիճակին ադեկվատ պատասխան տալ, նախահարձակ լինել»,- ասաց Մ.Ավագյանը:
Ասուլիսին ներկա տարածաշրջանային հարցերով փորձագետ–վերլուծաբան Սարգիս Հացպանյանի խոսքով, հայկական պատվիրակություններում ընդգրկված են մարդիկ, ովքեր չպետք է լինեն:
«Մեր պատվիրակության 3-4 անդամի ստրասբուրգյան օրերը, որ նկարագրեմ, կնստեք ու լաց կլինեք: Նրանք զբաղված էին առևտրով»,- ասաց նա:
Ս. Հացպանյանը նաև նշեց, որ Ադրբեջանին հաջողվում է քարոզչական դաշտում անհեթեթ իրավիճակ ստեղծել, ապա խոսեց հակահայ բանաձևերի հեղինակների, ԵԽԽՎ նիստը նախագահողի մասին. «Այդ եռյակի ջանքերով է, որ ԵԽԽՎ առաջիկա վեհաժողովում քննարկվել են հակահայ երկու բանաձևեր»:
Ս. Հացպանյանի խոսքով, նույնիսկ եվրոպական, թուրքական մամուլն է բարձրաձայնում, որ այս աստիճան կողմնակալ, կաշառված բան Եվրոպայի պատմության մեջ չի եղել. «Թուրքական մամուլը հեգնանքով ասում է, որ երևի Բաքվի նավթադոլարները հասնում է մինչև Ստրասբուրգ»:
Նշենք, որ հունվարի 26-ին ԵԽԽՎ-ում նախատեսվում է քննարկել բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» և Բոսնիայի ու Հերցոգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի՝ «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» զեկույցները։
Հարակից հրապարակումներ`
- ԵԽԽՎ-ում հակահայկական զեկույցները բանակցային գործընթացի վրա իրական ազդեցություն չեն ունենա. Մինասյան
- ԵԽԽՎ ընթացակարգերը ստեղծում են կոռուպցիոն ռիսկեր
- Ստրասբուրգում ընդունվել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության եզրափակիչ հայտարարություն
- ԼՂՀ ԱԺ խմբակցություններ. Անընդունելի ենք համարում միակողմանի և կանխակալ զեկույցները
- Ամեն ինչ մեզանից կախված չէ. Բաբայանը` ԵԽԽՎ-ում հակահայկական բանաձևերի քվեարկության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին