«Ակտիվիստներից եմ վախեցել, նրանց բողոքից, դրա համար գիշերով քանդեցի». Կառուցապատող
«Ես այստեղ շահ չունեմ, այդ տարածքում ընդամենը քաղաքային ճանապարհ պետք է լինի: Այդ տարածքը հանրային գերակա շահ է հռչակվել: Կառուցապատում իրականացնելու իրավունք ստացել եմ 2004 թվականին: Երվանդ Զախարյանն էր քաղաքապետը: Նախապես ունեին այդ նախագիծը, ոչ թե վերջում որոշվեց, որ պետք է քանդվի Արամի 30 հասեցում գտնվող շենքը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արամի 30 հասցեի ետնամասում կառուցապատող Ավո Կարագուլյանը:
Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է գիշերով քանդվել շենքը, նա ասաց. «Ակտիվիստներից եմ վախեցել, նրանց բողոքից, դրա համար գիշերով քանդեցի, որ խնդիր չունենամ, չգան բողոքեն»:
Նշենք, որ ակտիվիսները դեռևս քանի տարի, երբ իմացել են շենքը քանդելու մասին, բողոքի ակցիաներ են իրականացրել այդ տարածքում:
Պատասխանելով մեկ այլ հարցի,թե արդյո՞ք տեսնելով երևանցիների դժգոհություն, չցանկացաք հրաժարավել ծրագրից, Ավո Կարագուլյանն ասաց, որ դա իր իրավասության մեջ չի մտնում, պարտավորություն է ունեցել պետության առջև, որը պետք է իրագործել:
Ինչ վերաբերում է շրջանառվող խոսակցություններին, որ կառուցապատող Ավո Կարագուլյանը համագործակցում է Լևոն Սարգսյանի հետ, նրա հետ համագործակցությամբ է Աբովյան փողոցում իրականացնում կառուցապատում, նա ասաց. «Երբ Լևոն Սարգսյանը հյուպատոս էր Հալեպում, ես իրեն գրավոր դիմեցի մի հարցի վերաբերյալ, ինքն էլ ինձ ասաց, որ նման հարցերը Հայաստանի օրենքների համաձայն լուծվում են դատավարությամբ: Երևանում` Ամիրյան փողոցում, հող էի ձեռք բերել, որտեղ էլ, մեկ ուրիշը` Մելիք Գասպարյանը, կառուցապատում էր իրականացրել` խախտելով իմ իրավունքները: Երկու-երեք տարի դատավարություն եղավ: Այսքանն է եղել մեր համագործակցությունը: Որևէ բիզնես նրա հետ չունեմ»:
Ասուլիսին ներկա Արամի 30 հասցեի ետնամասում կառուցապատվող շինության նախագծի հեղինակ Աշոտ Ալեքսանյանն ասաց, որ շենքը քանդել են մայթը լայնացնելու համար, որտեղով անցնելու են նաև կոմունիկացիները: Նա նաև նշեց, որ Արամի 30 հասցեի հարակից տարածքում կառուցվելու է ութ հարկանի սեղմ շենք:
Հարակից հրապարակումներ`
- 7 միլիոն քուրդն ու Ազգային պատկերասրահի շենքը
- «Ինչո՞վ է Օպերան ավելի կարևոր, քան Փակ շուկան»
- Արամի 30. «Բարի նպատակով քանդել» հասկացություն մեզ համար գոյություն չունի
- Բախշյանը Արամի 30-ի վերաբերյալ քաղաքապետին ուղղված հարցեր է հնչեցնում
- Քաղաքաշինության նախարարությունը «տվյալ շենքի քանդման թույլտվության հետ որևէ առնչություն չունի»
- Ահազանգ. Արամի 30-ի քանդումը ճանապարհ է բացում դեպի Ազգային պատկերասրահ
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում