Պիպոյան. Ազգային ողբերգություն է, երբ քո երկրում գրանցված դաբաղի մասին իմանում ես Ռուսաստանից
Ազգային ողբերգություն է, երբ քո երկրում արձանագրված հիվանդության մասին տեղեկանում ես այլ երկրի պետական կառույցից: Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, անդրադառնալով Հայաստանից Ռուսաստան մի շարք սննդամթերքի ներմուծման արգելքի մասին որոշմանը:
«Նույնիսկ Մոզամբիկում չի կարող նման բան լինել: Դաբաղի դեպքի մասին տեղեկատվությունը մենք առաջինը ստացել են Ռուսաստանի Դաշնությունից, երբ էլ չէին կարող չասել, ՍԱՊԾ-ն նոր խոսեց»,-ասաց Պիպոյանը:
Նրա խոսքով, գյուղնախարարության կազմում ընդգրկված այդ ծառայության որևէ հայտարարություն այսուհետ չի կարող դիտվել որպես արժանահավատ:
«Մեկ դեպք է եղել, 5 դեպք, թե 15 դեպք, էլ կարևոր չի: Չնայած եթե մեկ դեպք է, ինչո՞ են արգելել: Ռուսական կողմի հայտարարության մեջ հստակ բնութագիր է տրված՝ անկայուն իրավիճակ: Մեկ դեպքը ո՞նց կարող է իրավիճակ փոխել: Եթե հայտարարում են, որ մեր ունեցած պատվաստանյութը չի օգնել, ո՞նց կարող էր մեկ դեպք լինել»,-հարցեր հնչեցրեց Պիպոյանը:
Պիպոյանը նկատեց, որ ներմուծման արգելքի մասին որոշում ռուսական կողմը կյացարեց այն ժամանակ, երբ Ռուսաստանում էր գտնվում ՍԱՊԾ պետ Արմեն Հայրապետյանը. «Նա կարող էր բանակցել, որպեսզի արգելքը տարածվեր միայն Արմավիրի մարզում արտադրված սննդամթերքի վրա: Սա նշանակում է, որ նրան դիտարկում են որպես ոչ վստահելի գործընկեր»:
Հարակից հրապարակումներ`
- Ինչ վնասակար է ռուսին, հալա՞լ է հային
- Հայաստանի կենդանիների համար Ռուսաստանում դաբաղի դեմ պատվաստանյութ կպատրաստեն