Բոլորին գյուլլել են, մինակ երեխեն ա շնչում. Պերմյակովի գործով վկայի ցուցմունքները
Ռուսական ռազմաբազայում տեղակայված Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով դատավարությունը շարունակվում է, և գործով վկաները ներկայացնում են իրենց ցուցմունքները:
Ավետիսյանների հարազատ Ռիմա Պետրոսյանի քույրն է սպանվածներից Հասմիկ Ավետիսյանը և նա հարցաքննության ժամանակ վերապրեց մեկ տարի առաջ տեղի ունեցածը: Պատմեց, որ մեկ տարի առաջ հունվարի 12-ին, ինչպես գրեթե ամեն օր, ցանկացել է գնալ քրոջ տուն` սուրճ խմելու:
«Երբ բացեցի դուռը, մտա, սառնություն զգացի, երեխեքի ձայնը չլսեցի, զարմանալիորեն առաջ գնացի, զալի դուռը բացելու ժամանակ Աիդայիս տեսա էդ վիճակին, մտածեցի գազ է տրաքել, որ մանավանդ ապակիներն էլ չկային: Առաջ վազեցի, հաջորդ սենյակում քույրս էր ամուսնու հետ, Արաքսիաս տեղի մեջ էր: Ես ինձ կորցրեցի, Սերյոժային չփնտրեցի: Վազեցի դուրս, մտա ներս բղավելով բայց ոչ մի արձագանք: Հարևանները դուրս չէին գալիս: Կողքի հարևան Սեդայի դուռը խփում, խփում էի, բղավում էի` խեղդվել են գազից, բայց ոչ մի արձագանք: Էլ ինձ չկորցրի, վազեցի կողքը խանութ կար, խանութը բացին, Ռուզաննա էր անունը, ըսի` Ռուզաննա ջան, քրջոս տունը սաղ խեղդվել են գազից ու ես վազել եմ: Էլ չեմ հիշում, թե ոնց է միլիցան եկել, շտապօգնությունն եկել: Հիշում եմ, որ ներսն էի, Սերյոժային կտկլորցնեին, շտապօգնության աշխատողն ասավ` աղջիկ ջան ինչ գազ, բոլորին գյուլլել են, մինակ երեխեն ա շնչում, մի սպիտակ շոր տվեք, գոնե երեխին փրկենք», -ցուցմունքում հայտնեց տիկին Պետրոսյանը:
Նա ասաց, որ զարմացել է, երբ ասել են, թե Ավետիսյանների ընտանիքի անդամներին կրակել են. «Ոնց թե, ինչի համար, մենք հասարակ մարդիկ ենք, ինչի պիտի սենց լիներ: Էդ խոսքից հետո նոր նայի, ամբողջովին ոտքերիս տակը պատռոններ էին, շրջվեցի, սեղանին մագազին կար` պատռոնը մեջը: Նոր սկսեցի ճվալ` հա բայց ինչի՞ համար»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին