Ֆինանսական չարաշահումներ էստրադային և ջազային քոլեջում. «Հրապարակ»
Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի տնօրեն Լևոն Սահակյանն ազատված է աշխատանքից։ Պատճառը ֆինանսական չարաշահումներն են, որոնք հայտնաբերվել են ԿԳ նախարարության անցկացրած աուդիտի արդյունքում։ Ինչպես «Հրապարակ»-ը տեղեկացել է իր աղբյուրներից, կազմվել է մոտ 40 էջանոց ակտ՝ զորամասերում համերգների, կեղծ գործուղումների, քոլեջի գույքին վնաս հասցնելու և մի շարք այլ հարցերով, որի տակ, որքան էլ զարմանալի է, ստորագրել է Լևոն Սահակյանը, այսինքն՝ համաձայնել է կատարված չարաշահումների հետ։
«Բայց, ինչպես քոլեջում են վստահ, այդ գումարները նախկին տնօրենը միայնակ չի յուրացրել, այլ Ռոբերտ Ամիրխանյանի գիտությամբ և մասնակցությամբ, որը քոլեջի կառավարման խորհրդի նախագահն է։ Ի դեպ, հենց Ամիրխանյանի հովանավորությամբ Լևոն Սահակյանը 2 տարի առաջ նշանակվեց քոլեջի տնօրեն, և, նույն աղբյուրների պնդմամբ, առանց Ամիրխանյանի գիտության ոչինչ չի արվել և չի արվում քոլեջում՝ թե ֆինանսական մասով, թե առհասարակ։ Ավելին՝ անցկացված աուդիտի մասով հենց Ամիրխանյանին են կանչել նախարարություն և պարզաբանում պահանջել։ Այժմ մթնոլորտն ու իրավիճակն այնքան լարված են քոլեջում, որ թե ուսանողները, թե դասախոսները բաժանվել են ճամբարների։ Չնայած աշխատանքից ազատված տնօրենը դեռ գալիս է աշխատանքի, բայց տնօրենի պարտականությունները դրված են Անահիտ Մազմանյանի վրա, որը, դեռ մրցույթը չհայտարարված, քոլեջում ասել է, որ ինքն է լինելու հաջորդ տնօրենը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան