Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչ. ԵԽԽՎ-ում հակահայ բանաձևեր ընդունումը ոչ ճիշտ դիրքորոշում կլինի Հայաստանի նկատմամբ
Ֆրանսիայի դիրքորոշումն այն է, որ դա ոչ ճիշտ դիրքորոշում կլինի այնպիսի երկրի նկատմամբ, ինչպիսին Հայաստանն է: Այսօր Ծիծեռնակաբերդի բարձունքում հայտարարեց Ֆրանսիայի Արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարին առընթեր Զարգացման և Ֆրանկոֆոնիայի հարցերով Պետքարտուղար, տիկին Աննիկ Ժիրարդենը՝ անդրադառնալով ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ դրված հակահայկական երկու բանաձևերի նախագծերին:
Նա նշեց, որ Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովում ներգրավված են մի շարք երկրներ, և, Ֆրանսիան իրեն թույլ չի կարող տալ միջամտելու տարբեր երկրների վարած քաղաքականությանը:
«Ամեն դեպքում, այդ կառույցում Ֆրանսիան ներկայացված է թե՛ պատգամավորներով, և թե՛ սենատորներով: Մենք չենք զլացել, ասել ենք, որ հարցի վերաբերյալ Ֆրանսիայի դիրքորոշումը այն է, որ դա ոչ ճիշտ դիրքորոշում կլինի այնպիսի բարեկամ երկրի նկատմամբ, ինչպիսին Հայաստանն է»,- ասաց նա:
Աննիկ Ժիրարդիեն հավելեց, որ առաջիկայում պարզ կլինի, թե զեկույցների քվեարկությունն ինչ ընթացք կստանա: Այսինքն` զեկույցները կընդունվե՞ն, թե ոչ:
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայի ԱԳ պաշտոնյա. Մենք միշտ կլինենք Հայաստանի կողքին
- ԵԽԽՎ պատգամավորները՝ ընդդեմ խոսքի և կամընտրանքի ազատության
- ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին ընդառաջ ԵԱՀԿ ՄԽ-ն հայտարարություն է տարածել
- ԵԽԽՎ ընթացակարգերը ստեղծում են կոռուպցիոն ռիսկեր
- Հայաստանյան մի շարք ՀԿ-ներ հայտարարություն են տարածել ԵԽԽՎ-ում քննարկվելիք բանաձևերի նախագծերի վերաբերյալ
- ԼՂՀ ԱԺ խմբակցություններ. Անընդունելի ենք համարում միակողմանի և կանխակալ զեկույցները