Դաբաղի առեղծվածը. ՍԱՊԾ պաշտոնյայի ու գյուղապետի խոսքերը չեն համընկնում
Արմավիրի մարզի Արազափի համայնքապետ Մանվել Հարությունյանը Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց, որ իրենց գյուղում խոշոր եղջերավոր կենդանիների մոտ դաբաղ կոչված հիվանդությունը հայտնաբերվել է դեկտեմբերի սկզբին՝ 3-ին կամ 4-ին:
Համեմատության համար նկատենք, որ ՍԱՊԾ պաշտոնյան այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ Հայաստանում դաբաղ հիվանդություն գրանցվել է դեկտեմբերի 23-ին՝ Արմավիրի մարզի Արազափ համայնքում:
«4-5 հատ ցուլիկ է եղել, խոզ չի եղել, ուրիշ կենդանի չի եղել, 100 տոկոսով: Միայն խոշոր եղջերավոր է եղել: Մի քանի տնային տնտեսության էին՝ 1-2 հատով»,-ասաց գյուղապետ Մ. Հարությունյանը:
Համեմատենք. Հ. Մկրտչյանն այսօրվա ասուլիսում հայտարարել է, հիվանդությունով վարակվել է մեկ տնտեսությունում գտնվող երեք կենդանի՝ մեկ խոշոր եղջերավոր և երկու խոզ:
Ստացվում է, որ երկուսից մեկը բացարձակ ստախոս է: Չենք բացառում, որ գյուղի բնակիչներն ու գյուղը սպասարկող անասնաբույժը բոլորվին այլ թվեր հայտարարեն: Չի բացառվում, որ պարզվի, որ հիվանդության դեպքեր գրանցվել են ոչ թե մեկ, այլ մի քանի գյուղերում:
Հարակից հրապարակումներ`
- ՍԱՊԾ պաշտոնյան ասում է, թե դաբաղի դեպքը չի թաքցվել
- Պիպոյան. Ազգային ողբերգություն է, երբ քո երկրում գրանցված դաբաղի մասին իմանում ես Ռուսաստանից
- Ինչ վնասակար է ռուսին, հալա՞լ է հային