Խաղալիքի պատճառով երեխան կորցրել է տեսողությունը
Ավստրալիայում առողջապահության մասնագետները ծնողներին զգուշացնում են՝ լազերային լույսերը խաղալիք չեն: Լազերային լույսն աչքերի ուղղությամբ պահելու հետևանքով 14-ամյա երեխան կորցրել է տեսողությունը 75 տոկոսով:
Լրատվամիջոցի փոխանցմամբ, ծնողները դիմել են բժիշկներին՝ հասկանալու, թե ինչ է կատարվել երեխայի տեսողության հետ: Ամեն բան պարզվել է միանգամից: Ծնողները պատմել են, որ երեխան լազերային լույսը կարճ ժամանակ պահել է աչքերի ուղղությամբ: Բժիշկները պնդում են, որ դրա հետևանքով այրվել է աչքերի ցանցաթաղանթը:
Լուսանկարները՝ սկզբնաղբյուր կայքից:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում