«Սանիթեք»-ի աղբահավաք մեքենան վթարի է ենթարկվել
Այսօր առավոտյան Փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի Թամանցիների և Արին-Բերդի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. ավտոմեքենան շրջվել է, ներսում կան արգելափակված քաղաքացիներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական կենտրոնից տեղեկանում ենք, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Սանիթեք» ՍՊԸ-ին պատկանող «MAN» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1968 թ. ծնված Ա. Զ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի ծառին և կողաշրջվել:
Ըստ աղբյուրի, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը և ուղևոր՝ 1993 թ. Ա. Ա.-ը դուրս են բերվել ավտոմեքենայից: Շտապօգնության աշխատակիցները տուժածներին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա