Չինաստանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Իրան
«Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հրավերով պաշտոնական այցով մեկնել է Իրան»,-այդ մասին հաղորդում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:
Չինաստանի նախագահը Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանում լրագրողներին տված հարցազրույցում նշել է. «Երկու երկրների ժողովուրդները հազարավոր տարիներ բարեկամական հարաբերություններ են հաստատել պատմական մետաքսի ճանապարհին. Չինաստանը պատրաստ է օգտվել նոր ստեղծված իրավիճակից և իրանական կողմի հետ ունեցած համագործակցությունն ավելի խորացնել: Մենք ցանկանում ենք մեր հարաբերություններում նոր էջ բացել»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում