Գյումրու կենդանաբանական այգու արջերը տեղափոխվել են Երևան` բուժզննման
Գյումրու գազանանոցի երկու արջերը հունվարի 22-ի գիշերը տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի՝ բուժզննման, կենսունակության բարձրացման և կարճ ժամանակ հետո կենդանիների եվրոպական վերականգնողական կենտրոն տեղափոխման համար: Այդ մասին տեղեկացնում են Բնապահպանության նախարարության լրատվական ծառայությունից:
Նշենք, որ Գյումրու մինի կենդանաբանական այգին, որը մասնավոր կառույց է և հիմնադրվել է 2010 թվականին, այժմ սեփականատիրոջ կողմից անտերության է մատնված: Այնտեղ ապրող երեք առյուծներին ու երկու արջին պահում ու կերակրում են բնապահպան կամավորները` անհատ մարդկանց օժանդակությամբ: Կամավորները հայտարարել էին, որ շուտով կազմակերպվելու է կենդանիների տեղափոխումը Ռումինիա` վերականգնողական բուժում ստանալու համար:
Հարակից հրապարակումներ`
- Գյումրիի կենդանաբանական այգին մեր երկիրը պախարակող տեղ է. Նարե Արամյան
- Գյումրիի կենդանաբանական այգու հյուծված գիշատիչները շուտով կտեղափոխվեն Ռումինիա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան