Մերկելի դեմ դատական հայց է ներկայացվել միգրանտների առաջ սահմանները բացելու համար
Գերմանացի փախստականների խումբը դատի է տվել Գերմանիայի կանցլեր Անկելա Մերկելին՝ փախստականների առաջ երկրի սահմանները բացելու համար: Հաղորդում է Deutsche Welle-ի ռուսալեզու ծառայությունը:
Ինչպես նշվում է, փաստաբանների խումբը Մերկելին դատի է տվել 2015 թվականի սեպտեմբերի 4-ին ընդունած որոշման համար, որով թույլատրվել էր փախստականների առաջ բացել Գերմանիայի սահմանները:
Փաստաբանները պնդում են, որ այս որոշմամբ կանցլերը խախտել է իրենց ընտրական իրավունքը և որոշումների ընդունման ժողովրդավարական գործընթացին իրենց մասնակցության իրավունքը:
«Գերմանիայի կանցլերը քաղաքականություն իրականացնելիս չպետք է գերազանցի այն օրենքները, որոնք ընտրողները խորհրդարանի միջոցով պատվիրակել են իրեն»,- նշել է դատարան դիմած Դյուսելդորֆի փաստաբաններից մեկը:
Կանցլերի դեմ դատական հայցը ներկայացվել է Կառլսռուեի դաշնային սահմանադրական դատարան: Փաստաբանները կանցլերին մեղադրում են նաև ԵՄ սահմանային քաղաքականությունը կարգավորող Դուբլինյան հռչակագրի դրույթներին ոչ համապատասխան գործելու մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում