Չեխովի անվան դպրոցի տնօրենը օլիգարխ է. «Ժողովուրդ»
Երևանի Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը, որը իրավապահների ուշադրության կենտրոնում էր հայտվել 2013 թվականին, իր դպրոցի աշակերտուհիներից մեկի ծնողի բողոքի հիման վրա, պարզվում է՝ դպրոցի տնօրեն լինելուց բացի՝ նաև բիզնես-գործունեությամբ է զբաղվում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ծաղկաձորում գտնվող «Ալպինա» հանգտսյան տան սեփականատերն է:
Թերթը փորձել է այս տեղեկությունը ճշտել հենց դպրոցի տնօրենից:
«Ով է Ձեզ տվել իմ համարը, ես չունեմ Ձեզ հետ պայմանավորվածություն, որ Դուք ինձ զանգահարեք և անձանական բնույթի հարց տաք: Միայն դա չի իմ սեփականությունը, լավ հետաքրքվեք Ծաղկաձորում սեփականություններ շատ ունեմ, լրիվ կճշտեք ցուցակը, հետո կզանգահարեք, կպատասպանեմ»,-ի պատասխան թերթի հարցին, ասել է Գայանե Սարուխանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա