Հայկ Կյուրեղյանի պահանջը կատարվել է, և նա դադարեցրել է ջրադուլն ու հացադուլը
Հունվարի 22-ին երեկոյան 20:00 սահմաններում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը (այսուհետ՝ Խումբ) այց է կատարել «Նուբարաշեն» ՔԿՀ։
Խմբի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ այցելության ընթացքում Խմբի անդամներ Ա․ Զալյանը, Ա․ Սահակյանը ինչպես նաև փորձագետ Ա․ Սաքունցը հանդիպել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի հետ։
Հանդիպման ընթացքում դիտորդները և փորձագետը ներկայացրել են Հայկ Կյուրեղյանին անհանգստացնող հիմնական հարցերը և պահանջները։ Խմբի անդամները առանձնազրույց են ունեցել նաև Հ. Կյուրեղյանի հետ։
Ըստ աղբյուրի, դիտորդական խմբի միջնորդությամբ Հայկ Կյուրեղյանը ստացել է ՔԿՀ վարչակազմի հավաստիացումը, որ կտեղափոխվի մենախուց, ինչով և կապահովվի նրա անվտանգությունը, ինչից հետո Հայկ Կյուրեղյանը հայտարարել է ջրադուլից և հացադուլից դուրս գալու մասին։
Հիշեցնենք, որ շուրջ 8 օր է՝ Հայկ Կյուրեղյանը հացադուլ էր հայտարարել, և 5 օր է նաև ջրադուլ։
Հարակից հրապարակումներ`
- Չի բացառվում` Հայկ Կյուրեղյանը հացադուլը հայտարարել է հենց անվտանգությունից ելնելով. Իրավապաշտպան
- Հայկ Կյուրեղյանը բժիշկների հսկողության տակ է. ԱՆ ՔԿՎ
- Հայկ Կյուրեղյանը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան