էլեկտրաէներգիայի սակագինը, հնարավոր է, իջեցվի. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ում կարդում ենք. «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այս տարվա օգոստոսին նախատեսում է իրականացնել էլեկտրաէներգիայի սակագնի «համակարգային վերանայում»: Դրա արդյունքում սակագինը կբարձրանա, կմնա նույնը, թե կնվազի՝ անհայտ է:
Վերջին մի քանի ամիսներին գործող սակագնով աշխատելու պայմաններում ՀԷՑ-ում ձևավորվել է շուրջ 2,8 մլրդ դրամ լրացուցիչ գումար: Այս մասին նշված է մեր թերթի հրապարակումներից մեկին հանձնաժողովի ուղարկված պարզաբանման մեջ: Դրանում նշված է նաև, որ այդ 2,8 մլրդ դրամը «համաձայն մեթոդիկայի, հաշվարկային տարվա արդյունքների ամփոփումից հետո ենթակա է վերադարձման սպառողներին»:
Այլ կերպ ասած, սակագինը պետք է նվազեցվի: Դե ուրեմն սպասենք մինչև օգոստոս ու տեսնենք, թե համաձայն մեթոդիկայի՝ մեզ որքան գումար են վերադարձնելու»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան