ՍԱՊԾ պաշտոնյան ասում է, թե դաբաղի դեպքը չի թաքցվել
Հայաստանում դաբաղ հիվանդություն գրանցվել է դեկտեմբերի 23-ին՝ Արմավիրի մարզի Արազափ համայնքում, որտեղ հիվանդությունով վարակվել է մեկ տնտեսությունում գտնվող երեք կենդանի՝ մեկ խոշոր եղջերավոր և երկու խոզ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սննդի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանն՝ անդրադառնալով հանրապետությունում անասնահամաճարակային իրավիճակին:
Նա նշեց, որ դաբաղի դեպքի կլինիկական նշաններ նկատելուց հետո արագ իրականացվել են նմուշառման աշխատանքներ, ոչնչացվել են երեք հիվանդ կենդանիներն ու նմուշն ուղարկվել լաբրատոր ստուգման:
«Դեկտեմբերի 28-ին ստավեց պատասխան և հաստատվեց, որ դա դաբաղ հիվանդությունն է: Նմուշն ուղարկվեց նաև ՌԴ կենդանիների առողջության գիտահետազոտական ինստիտուտ, որպեսզի հասկանանք, թե գրանցաված դեպքը որ տիպն է»,-ասաց Մկրտչյանը՝ նշելով , որ ստացված պատասխանի համաձայն Հայաստանում գրանցված դաբաղի տիպը նույնն է, որ նոյեմբերին գրանցվել էր Թուրքիայում:
«2015թ-ի նոյեմբերի 15-ից սկսած հարևան Թուրքիայում սկսեցին գրանցվել դաբաղ հիվանդության դեպքեր, ինչի մասին հայկական կողմը տեղեկացել էր Կենդանիների առողջոթյան համաշխարհային կազմակերպության կայքէջից»,-ասաց Հովհաննես Մկրտչյանը՝ նշելով, որ Հայաստանում գրանցված դաբաղի այս դեպքի մասին չի թաքցվել, գյուղնախարար Սերգո Կարապետյանը հարցին անդրադարձել է հունվարի 14-ի կառավարության նիստին և տեղեկացրել՝ նոր տեսակի վակցինայի ձեռք բերման անհրաժեշտության մասին:
«Դաբաղ հիվանդության այս տեսակը նոր է, որը ժամանակին տարածաշրջանում չի եղել: Թուրքիայում գրանցված դեպքերը 2-3 կմ հեռավորության վրա էին Հայաստանից և չի բացառվում, որ դրանք օդակաթիլային ճանապարհով փոխանցվել են մեր երկիր»,-նկատեց ՍԱՊԾ աշխատակիցը:
Panorama.am-ի հարցին, թե ինչու է ունեցած պատվաստանյութը անօգուտ ճանաչվել և անհրաժեշտ է նորը ձեռք բերել, Մկրտչյանը պատասխանեց. «Երբ հաստատվեց, որ գանցված դեպքը AG7 ենթատիպն է, պարզվեց, մեր ունեցած վակցինայի մեջ չկա այդ ենթատիպը: Արագ քայլեր ձեռնարկեցինք, այդ ենթատիպով պատվաստանյութ ձեռք բերելու համար: Հնարավորինս շուտ հայտարարվեց նոր տենդեր, որպեզի նոր վակցինայի խումբ ներկրենք»:
Նա նաևհիշեցրեց, որ Ռուսաստանի դաշնային հսկողության պետը ժամանելու է Հայաստան, տեղում քննարկելու ու վերլուծելու իրավիճակը:
Ինչ վերաբերում է ՌԴ ներմուծման արգելանքներին, ՍԱՊԾ անասնաբուժության տեսչության պետն ասաց. «Ժամանակավոր արգելանքը տարածվում է միայն ՌԴ կենդանիների մուտքի վրա, ինչպես նաև այդ կենդանիներից ստացված գենետիկական նյութը, միսը և ենթամթերքը, որը չի անցել այնպիսի մշակում և կարող է բացառել վիրուսի առկայությունը, կամ կաթնամթերքը, որը չի անցել ջերմային մշակում: Նաև արգելվել է կենդանական ծագման հումքի արտահանումը՝ կաշի, աղվամազ և այլն»:
Նա հավելեց, որ այս պահի դրությամբ հունվարի 20-ին և 21-ին համապատասխանաբար՝ 4 և 5 մեքենա պանիր է արտահանվել Ռուսաստան. «Այն, ինչ մենք մինչ օրս արտահանում էինք ՌԴ, շարունակելու ենք արտահանել: Այն մթերքները, որոնք արգելվել են ես մինչ օրս չեմ տեսել, որ արտահանվեն: Այսինքն՝ մեզ տնտեսական վնաս չի հասցվել»:
Նրա խոսքերով, Հայաստանում գրանցված դաբաղի դեպքի մասին տարածված լուրերից երկու երկիր երեկ հրաժարվել են ընդունել հայկական ապրանքները, իսկ թե որ երկրներն են դրանք, նա հրաժարվեց ասել:
Վերջում բանախոսն ընդգծեց, որ այս պահին Հանրապետությունում դաբաղ հիվանդության երկրորդ դեպք չկա գրանցված և ևս մեկ անգամ ավելացրեց, որ իրենք չեն թաքցրել հասարակությունից դաբաղի առկայության փաստը, քանի որ այն անզեն աչքով տեսանելի հիվանդություն է և թաքցնելու պարագայում անձամբ նմուշառում չէին ուղարկի ՌԴ փորձաքննության:
Հարակից հրապարակումներ`
- Պիպոյան. Ազգային ողբերգություն է, երբ քո երկրում գրանցված դաբաղի մասին իմանում ես Ռուսաստանից
- Ինչ վնասակար է ռուսին, հալա՞լ է հային