ՀՊԵՆ-ը, Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին և Լուկա Լուչինին՝ հայաստանյան բեմում
Հանրահայտ իտալացի ակորդեոնահար և բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ ելույթ է ունենալու հայաստանյան բեմում՝ Արամ Խաչատրյան համերգասրահում: Համերգը կայանալու է հունվարի 27-ին:
Նվագախմբի մամուլի ծառայությունից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ համերգի ընթացքում Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի և կիթառահար Լուկա Լուչինիի կատարմամբ և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նվագակցությամբ կհնչեն Աստոր Պիացոլլայի, Անտոնիո Վիվալդիի ստեղծագործություններից, ինչպես նաև երաժշտություն Էննիո Մորիկոնեի կինոֆիլմերից, Մարտին Պալմերիի «Տանգո» ստեղծագործությունը, արգենտինյան տանգոներ:
Նշենք, որ հունվարի 27-ի համերգը Պիետրոդարկին և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն առաջին համագործակցությունը չէ: Նախորդ տարիներին նրանք մի քանի անգամ ելույթ ունեցել են հայ հանդիսատեսի համար՝ ամեն անգամ ներկայացնելով նոր ստեղծագործություններ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում