Դավոսի միջազգային համաժողովի անվտանգության աշխատակիցները մեղադրվում են թմրանյութ օգտագործելու մեջ
Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի անվտանգությունն ապահովող շվեյցարացի զինվորները մեղադրվում են թմրանյութ օգտագործելու մեջ: Արտասահմանյան լրատվամիջոցների հաղորդմամբ, խոսքը 12 զինվորի մասին է: Նրանցից յոթն օգտագործել են կանեփ, հինգը՝ կոկաին:
Շվեյցարական բանակի մամուլի քարտուղարը հաստատել է տեղեկատվությունը: Նա նշել է, որ կանեփ օգտագործածներին սպառնում է 10-օրյա կալանք և 490 դոլարի չափով տուգանք, իսկ կոկաին օգտագործածներն աշխատանքից կազատվեն ու քաղաքացիական դատարանի առաջ կկանգնեն:
Համաշխարհային տնտեսական ֆորումը մեկնարկել է Դավոս քաղաքում հունվարի 20-ին: Այն այսօր կավարտի աշխատանքները:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում