«Շենգավիթ» ԲԿ-ի գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանը ձերբակալվել է
Հունվարի 22-ին ծննդկան Մերի Մարգարյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է «Շենգավիթ» Բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանը: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Քննչական կոմիտեի ղեկավարի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Նրա ներկայացմամբ, Շուշանիկ Բաշխյանն այս գործով առայժմ կասկածյալ է և նրա նկատմամբ դեռ մեղադրանք չի առաջադրվել:
Հիշեցնենք` հուլիսի 29-ին մահացել էր հուլիսի 27-ին կեսարյան հատումից հետո «HELLP» սինդրոմ համախտանիշի թոքաբորբ ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված Մերի Մարգարյանը, իսկ հաջորդ օրը մահացել էր նաև նրա նորածին դուստրը:
Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` «Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ»։
Մերի Մարգարյանը և նորածինը քրեական գործով ճանաչվել էին որպես տուժող, իսկ Մերի Մարգարյանի հայրը` Վաղինակ Մարգարյանը, տուժողների իրավահաջորդ:
Քննչական կոմիտեից հայտնել էին, որ դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ Մերի Մարգարյանը 4 օր շարունակ ունեցել է բարձր ջերմություն, սակայն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող «Շենգավիթ» ԲԿ բժշկուհի Շուշանիկ Բախշյանը, պարտավոր լինելով կնոջը հոսպիտալացնել, հրաժարվել և չէր կատարել իր պարտականությունները։ Ցուցաբերված անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով Մ. Մարգարյանը 2015թ-ի հուլիսի 29-ին մահացել էր, իսկ հաջորդ օրը մահացել էր նաև վերջինիս նորածին դուստրը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին